Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Աննախադեպ հարձակում Վեհարանի վրա. ինչպե՞ս այն ձախողվեց ու ի՞նչ զարգացումների սպասել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան ամբողջ լրատվադաշտը հեղեղվեց վերնագրերով՝ «ԱԱԾ-ն մտել է Վեհարան», «Իրավապահները Վեհարանի տարածքում են...», «Ոստիկանները քաշքշում ու հարվածում են հայ քահանաներին...», «Ժողովուրդը շարժվում է դեպի Մայր Աթոռ...», «Ավտոբուսներով ոստիկանական զորքեր են շարժվում դեպի Սուրբ Էջմիածին...»:

Այն, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը գրոհում էին Մայր Աթոռն ու Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Վեհարանը, արտառոցից այն կողմ գտնվող երևույթ է ինքնին: Դա չափազանց արտառոց է, չափազանց: Նույնիսկ Կաթողիկոսին խեղդամահ արած բոլշևիկյան իշխանությունը 1938-ին այդպես չի գրոհել Վեհարանը: Առհասարակ, եթե մեր Եկեղեցու, Մայր Աթոռի, Վեհարանի վրա պատմության ընթացքում նման հարձակումներ եղել էլ են, ապա միայն թշնամիների կողմից: Հազիվ թե կարելի է 1-2 դեպք գտնել, որ Վեհարանի վրա հայերը հարձակված լինեն...

Արժե հիշեցնել, որ երբ փաշինյանական իշխանությունն սկսեց Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմը, մեր աղբյուրներին հղում տալով՝ նշեցինք, որ Փաշինյանը փորձելու է սադրանքներ կազմակերպել, այդ թվում՝ իր կողմից հավաքագրված որոշ խմբերի միջոցով: Իսկ հունիսի 26-ի երեկոյան մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ փորձելու են արդեն լույս 27-ի գիշերն այդ սադրանքներն իրագործել: Այդ ժամանակ Մայր Աթոռի տարածքում էին «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները, որոնք արդեն մի քանի օր այստեղ հերթապահություն են իրականացնում՝ թույլ չտալու, որ Եկեղեցու դեմ հարձակում իրականացվի:

Մյուս կողմից՝ նկատի ունենալով հիշյալ տեղեկությունը՝ Մայր Աթոռի տարածքում ինքնաբուխ սկսեցին մարդիկ հավաքվել:

Գուցե ինֆորմացիոն արտահոսքը, գուցե հենց մարդկանց հակազդեցությունը թույլ չտվեցին, որ իշխանությունները գնան սադրանքների: Չնայած, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի նշած՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի» արտահայտությունը վերաբերում էր «իրավապահներին»: Եվ ահա, երեկ առավոտյան Փաշինյանը կազմակերպեց ԱԱԾ-ի, ոստիկանության հատուկ պատրաստված բոլոր ստորաբաժանումների հարձակումը Մայր Աթոռի վրա:

Ակնհայտ է, որ դա Վեհարանի վրա գրոհ էր: Ուժի ցինիկ ու գրգռիչ ցուցադրություն:

Ի վերջո, եթե փաշինյանական իշխանության, նրա իրավապահների նպատակը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելը լիներ, ապա շատ հանգիստ ու անաղմուկ դա կարող էին անել գիշերը, կարող էին անել Գյումրի-Երևան ճանապարհին, կարող էին անել այլ տեղում ու այլ պայմաններում: Բնական է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չէին կարող չիմանալ, որ Միքայել սրբազանը հունիսի 27-ին Մայր Աթոռում քահանայաց ժողովի է մեկնելու: Ըստ այդմ, Փաշինյանին ու նրա հրամանները պարգևավճարի դիմաց կատարող «իրավապահ» մարմիններին անհրաժեշտ էր հենց գրոհել Վեհարանի վրա:

Բայց որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն ստիպված եղավ նահանջել, անգամ իրենց նահանջը փորձեցին «փաթեթավորել» իրավիճակը չսրելու մտահոգություններով: Այն դեպքում, երբ նման լարված իրավիճակը հենց իրենց գործողությունների հետևանքով էլ ստեղծվել էր:

Իսկ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, «հատուկ ուժերը» հարկադրված եղան նահանջել, գլխիկոր հեռանալ Մայր Աթոռից, քանի որ, բացի արդեն նշված «Հայաքվեի» ներկայացուցիչներից, Մայր Աթոռի տարածքում սկսեցին արագորեն հավաքվել ամենատարբեր հայ մարդիկ, այստեղ եղան ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ ու համախոհներ, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, պարզապես սովորական քաղաքացիներ: Նկատենք, որ Մայր Աթոռի միաբանները ևս իրենց շատ խիզախ, հստակ ու հաստատակամ դրսևորեցին:

Այսինքն, ըստ էության, հասարակությունը կարողացավ արագորեն արձագանքել, միասնական կամք դրսևորել, ցույց տալ, որ իր Եկեղեցու կողքին է, ինչը իշխանությանն ու Վեհարանը գրոհող «հատուկ ուժերին» հարկադրեց ընկրկել, շեղվել իրենց նախանշած սադրիչ սցենարից: Առայժմ շեղվել...

Ճիշտ է, ողջ օրվա ընթացքում, այդ թվում՝ ՔԿ-ի մոտից տասնյակ հայերի բերման ենթարկեցին վայրագ ձևերով, բայց ակնհայտ է, որ Վեհարանի ձախողված զավթումը կամ գրոհը նոր զարգացումներ է ունենալու: Ո՞վ կհաղթի՝ Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրաթիվ խո՞ւմբը, թե՞ հայ ժողովուրդը, ցույց կտա ժամանակը:

Հ.Գ.-Թերթը պատրաստ էր տպագրության, երբ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իր 28 պատգամավորների ստորագրություններով պատրաստ է միանալ Միքայել Աջապահյանի թեկնածությամբ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Մեր տեղեկություններով, Աջապահյանի առաջադրմանը որոշակիորեն դեմ է արտահայտվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, սակայն Կաթողիկոսի վերապահումը ավելի շատ վերաբերում է Եկեղեցու անմիջական մասնակցությանը քաղաքականությանը, ոչ թե Միքայել Սրբազանի անձին։

Օրվա վերջում տարածվեց նաև Միքայել Սրբազանի հայտարարությունը. «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»:

Այդուամենայնիվ, այս գործընթացն, ըստ էության, ոչ միայն իշխանափոխության հնարավորության շուրջ պայքար է, այլ նաև սուր արձագանք այն քաղաքականության նկատմամբ, որում պետականությունը գնալով զրկվում է թե՛ արժեքային հիմքերից, թե՛ ազգային ներքին ամրությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում