Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԻնքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ Ղազինյան
Քաղաքականություն

Ահազանգ՝ Հայաստանում կրոնական ազատությունների համակարգված խախտման և քաղաքացիական բախումների իրական վտանգի մասին․ ՀայաՔվե

Դիմում

Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական միավորումներից և անհատներից`
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ պրն․ Յուրգ Լաուբերին [email protected]
ՄԱԿ-ի կրոնի կամ դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցող տկն․ Նազիլա Ղանեային [email protected]
 
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար պրն․ Ուոլքեր Թյուրքին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար պրն․ Մայքլ Օ՛Ֆլահերթիին, [email protected]

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համակարգող տկն․ Ֆրանսուազ Յակոբին, [email protected]
Եվրոպայի Խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Պրն․ Մաքսիմ Լոնգանգեին, [email protected]
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Մեծարգո ներկայացուցիչներ,

Դիմում ենք ձեզ՝ տեղեկացնելու Հայաստանում կրոնական ազատությունների դեմ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջերս է՛լ առավել հաճախակի իրականացվող ճնշումների, հոգևոր ծառայողների հանդեպ խտրականության և հասարակության մեջ ատելության սերմանման ակնհայտ դրևորումների մասին: Ակնկալում ենք ձեր արձագանքը՝ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումների և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունների շրջանակում ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորությունների խախտումների վերաբերյալ։

Վերջին շաբաթներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ Ազգային Ժողովի ղեկավարները, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ և կառավարության մի շարք անդամներ, չխորշելով մեթոդներից, հետևողական ճնշում են իրականացնում Հայաստանի խոշորագույն կրոնական կազմակերպության՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների նկատմամբ։

2025 թ․ հունիսի 27-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Շիրակի թեմի վարչական տարածք՝ փորձելով ապօրինաբար ձերբակալել հոգևորականների։
•Այս ճնշումները արտահայտվում են հետևյալ կերպ՝

Ապօրինի քրեական գործերի հարուցում, ձերբակալություններ, ֆիզիկական և հոգեբանական բռնություններ, անմեղության կանխավարկածի խախտումներ։

Հոգևոր առաջնորդների հասցեին հրապարակային վիրավորանքներ, ներառյալ ատելության խոսքի տարածում՝ պետական պաշտոնյաների հրապարակային ելույթներում և սոցիալական մեդիա հարթակներում,
 
Հոգևորականների անձնական կյանքին ապօրինի միջամտություն՝ ուղեկցված սպառնալիքներով ու զրպարտությամբ, ինչի համար առևերույթ օգտագործվում են նաև այդպիսի իրավասություն չունեցող պետական կառույցներ,

Նախաձեռնություններ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի կամ նրա ընտրության կարգի փոփոխության պահանջով՝ խախտելով Սահմանադրությունը, ներպետական օրենսդրությունը և ՀՀ միջազգային պարտավորությունները,

Վարչապետը նույնիսկ կոչեր է հնչեցնում տարբեր քաղաքացիական խմբերին միավորվել և շրջափակել Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռը՝ այսպիսով ճնշում գործադրելով եկեղեցու վրա։

Նման հակաօրինական կոչերը, հատկապես երկրի ղեկավարության կողմից, կարող են հանգեցնել լուրջ քաղաքացիական բախումների, քանի որ բացահայտ վիրավորում են և սպառնում են Հայ Առաքելական Եկեղեցու՝ ՀՀ բնակչության և աշխարհասփյուռ հայության մեծամասնությունը կազմող հետևորդներին, և ոտնահարում են խղճի, կրոնի և հավատքի նրանց իրավունքը։

Պետական մակարդակով քաղաքացիների և ՀԱԵ հետևորդների դեմ կազմակերպված այս ահաբեկչությունը կառավարում է հենց երկրի վարչապետը, և նրա հրահանգով այն իրականացնում են նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու պետական ինստիտուտներ: Ցավալիորեն, նույնիսկ Մարդու Իրավունքների Պաշտպանի Գրասենյակը պատշաճ արձագանք չի տալիս այս իրավիճակին։

•Այս գործելակերպը խաթարում է ՀՀ ամենախոշոր կրոնական կազմակերպության ինքնավարությունն ու բացահայտորեն հակասում է

Մարդու իրավունքների ։համընդհանուր հռչակագրի (1948) 18-րդ հոդվածին,
 
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ՔՔԻՊ, 1966) 18-րդ հոդվածին,

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 9-րդ հոդվածին և դրա կիրառությանը վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին,

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձև 6/37-ի 9-րդ և 12-րդ կետերին, որոնք սահմանում են պետությունների չեզոքության պարտականությունը կրոնական գործերում։
 
•Վիեննայի հռչակագրի և Գործողությունների ծրագրի (1993) 1-ին մասի 22-րդ կետին, ըստ որի` միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել կրոնական ազատությունների խախտումներին,

ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին (1975), որը պահանջում է հարգել կրոնական ինքնության ազատ զարգացումը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ըստ տարբեր սոցիոլոգիական ուսումնասիրությունների, վայելում է Հայաստանի բնակչության 80%-ից ավելիի վստահությունը, ինչն այդ կառույցի դեմ արշավին, բացի միջազային և ներպետական օրենսդրության հետ դրա հակասություններից, հաղորդում է նաև հասարակական խիստ բարձր զգայունություն։

•Պետության կողմից այս ինստիտուտի դեմ իրականացվող ճնշումները

խաթարում են իրավական պետության հիմնարար սկզբունքները,
խրախուսում են դավանանքային անհանդուրժողականություն,
վտանգում են հանրային համերաշխությունն ու սոցիալական կայունությունը,
կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների, սոցիալական ապակայունացման և նույնիսկ՝ մարդու կյանքի իրավունքի զանգվածային խախտման դեպքերի։

Մենք դիմում ենք ձեզ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հեղինակավոր դերակատարների՝ ակնկալելով, որ ձեր արձագանքը, և խղճի, դավանանքի իրավունքների դեմ այս ոտնձգությունները դատապարտելը կօգնի պաշտպանել կրոնական ազատությունները և մարդու հիմնարար իրավունքները Հայաստանում՝ կանխելով հետագա սրացումները։ Վստահ ենք, որ ներկա բարդ ժամանակաշրջանում տարածաշրջանում ևս մեկ երկրում հնարավոր բացասական զարգացումները չեն բխում խաղաղության և կայունության շահերից:

Կոչ ենք անում՝

1․ Արձանագրել Հայաստանում պետական ինստիտուտների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կրոնական ազատությունների դեմ իրականացվող ճնշումների փաստը։

2․ Զգուշացնել ՀՀ իշխանություններին նման գործելակերպի անթույլատրելիության մասին՝ հղում անելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։

3․ Անհապաղ ձեռք առնել կրոնի, խղճի և դավանանքի իրավունքի պաշտպանության շրջանակում ձեր մանդատներով նախատեսված հնարավոր միջոցառումներ, այդ թվում նաև դիտարկման գործընթաց, հատուկ զեկուցողի հրատապ այց կամ գնահատողական խմբի/առաքելության ներգրավում։

Մենք վստահ ենք, որ ձեր արձագանքը կլինի հրատապ և կնպաստի իրավիճակի օրինական կարգավորմանը և մարդու հիմնարար ազատությունների պահպանմանը միջազգային իրավունքին և նորմերին համապատասխան։

Հարգանքով՝

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն,

«Հաղթանակ» կուսակցություն,

«Արդյունավետ կառավարություն» հիմնադրամ

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք ՀԿ

Կարին Տոնոյան, մանկավարժ, «Որդուս» ՀԿ նախագահ

Գոհար Մելոյան, իրավագետ

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Հովհաննես Խուդոյան, իրավապաշտպան

Նարե Սիմոնյան, հանրային գործիչ