Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Սրբազանների դեմ քրգործը փլուզվում է, իսկ ՔԿ պետը՝ ստեր է փչում Հանրայինում

Միքայել և Բագրատ սրբազանների դեմ քրեական գործ կարելու գործողությունն այնքան էլ հարթ չի ընթանում։ Գործող իշխանություններին որևէ կերպ չի հաջողվում սրբազանների դեմ լուրջ ապացույցներ հայտնաբերել, Քննչական կոմիտեում և իրավապահ մյուս մարմիններում էլ շատ աշխատողներ հրաժարվում են կատարել գործող իշխանությունների կեղտոտ հրահանգները։ Հասկանալով, որ վաղ թե ուշ պատասխան են տալու՝ Փաշինյանն էլ հանրությանը կրկին համոզելու խնդիր է դրել իր առջև, և երեկ Հանրային հեռուստաընկերություն է ուղարկել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, ով ուռճացնելով իրենց ձեռքում առկա տեղեկությունները, փորձում էր տպավորություն ստեղծել, թե գրեթե Քենեդու սպանության մակարդակի գործ են բացահայտել։

Ըստ Պողոսյանի, հանցավոր խմբի անդամները պլանավորել էին իրենց գործողությունները, որպեսզի երկրում ստեղծեին անկառավարելի քաոս։ Բագրատ արքեպիսկոպոսին անվանելով ահաբեկչական խմբի ղեկավար՝ Քննչական կոմիտեի նախագահը  պնդել է նաև, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործն անմիջապես առնչվում է այդ խմբի վարույթին։ Անգամ առգրավել են Միքայել Աջապահյանի օրագիրը, որի գրառումներն իբր վկայում են Գալստանյանի հետ տևական կապի, կոմունիկացիայի և իշխանազավթման ծրագրերի քննարկման մասին։

Քննչական կոմիտեի նախագահը հայտարարել է, թե ծավալների և սուբյեկտների առումով սա աննախադեպ հանցագործություն էր, որը բացահայտել են։ Այս կերպ Հայաստանի իրավապահ համակարգը փորձում է ընդամենը տպավորություն ստեղծել, թե ինչ-որ լուրջ գործ են կարողացել անել իրականում, սակայն Քննչական կոմիտեում գործն արդեն փլուզված է, որևէ լուրջ փաստարկ չունեն, Փաշինյանն էլ, թերևս միայն իր ֆրանսիացի գործընկերոջն է կարողացել համոզել, որ թե Հայաստանում ժողովրդավարության դեմ ապակայունացնող գործողություններ է կանխել։

Վաղ թե ուշ, սրբազանների դեմ քրեական գործ կարող բոլոր անձինք կանգնելու են դատարանի առջև և օրենքով պատասխանատվություն են կրելու։

Անի Ղուկասյան