Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Եվրամիությունը չի կարող ապահովել ՀՀ անվտանգությունը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի երեկվա այցը Հայաստան, Արարատ Միրզոյանի հետ հայտարարությունները հերթական անգամ նպատակ ունեին շեղելու հայ հանրությանը, նաև տպավորություն ստեղծելու, թե իբր Եվրամիությունը խորապես մտահոգված է Հայաստանի անվտանգության և պաշտպանության հարցերով։ Մամուլի ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե համատեղ տրվել է Հայաստան-Եվրամիություն անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը, համապատասխան հուշագիր է ստորագրվել։ Ըստ Միրզոյանի՝ «դա վճռորոշ քայլ է համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին ու գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքերը»։

«Սա է հավակնոտ փաստաթուղթը, որն առավել խորացնելու է ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգը, միաժամանակ, խթանելով Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը»,- նշել է Միրզոյանը։

Մինչդեռ փորձագետները նշում են, որ այս համագործակցությունը կրում է ընդամենը դեկլարատիվ բնույթ և որևէ կերպ ի վիճակի չէ ապահովելու Հայաստանի անվտանգությունը։ Առավել ևս, այս պայմաններում, երբ Հայաստանը փորձում է հեռանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և ամբողջությամբ տրվել Եվրամիությանը, Եվրամիության հետ հարաբերությունները Հայաստանը փորձում է օգտագործել որպես Ադրբեջանի վրա ազդելու լծակ, բայց դա այս պահի դրությամբ, մեղմ ասած, անհեթեթ և վտանգավոր զարգացում է, ուստի այն, ինչ փորձում է անել Հայաստանի իշխանությունն այս ուղղությամբ, նոր վտանգներ մեր երկրի գլխին բերելն է, որևէ այլ տարբերակ քննարկելու չկա։

Կարինե Վանոյան