Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Արևմուտքը փորձում է իր ձեռքը վերցնել հայ-ադրբեջանական կարգավորումը

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ սրման, Մոսկվայի դեմ Բաքվի դեմարշների ֆոնին Արևմուտքը գործուն ջանքեր է գործադրում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն իրեն ցանկալի հունով կարգավորելու, Հարավային Կովկասն էլ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի վերահսկողությանը հանձնելու ուղղությամբ։ Եվ գլխավոր թիրախն էլ, ինչպես նշում են շատ փորձագետներ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։

Carnegie (Քարնեգի) հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը, հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։ Ըստ այդ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։

Օտարերկրյա, իբր անկախ ընկերության ներգրավման հնարավորության մասին ավելի վաղ էլ խոսում էին, Փաշինյանի կառավարությունն այդկերպ փորձում էր լղոզել վտանգավոր զարգացումները, Ադրբեջանին և Թուրքիային միջանցք տալը ներկայացնելով որպես առաջընթաց։ Փաստացի, Արևմուտքը ոչ միայն չի հրաժարվել իր նկրտումներից, այլև լրամշակումներ է կատարել առաջարկում։ Օտարերկրյա որևէ ընկերության ներգրավումը, ըստ էության, ոչինչ չի փոխի, բացի կարճաժամկետ քարոզչական էֆեկտից՝ խաբելու ՀՀ քաղաքացիներին։

Ռուսաստանը, իհարկե, դեմ է նման զարգացումներին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը հայտարարել է, թե արևմտյան երկրներն ամեն ինչ անում են՝ Ռուսաստանի մասնակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին սահմանափակելու համար։ «Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Սստիպում է կողմերին շտապ խաղաղության համաձայնագիր կնքել», - ասել է նա Գորչակովի հիմնադրամի «Կովկասյան երկխոսություն» գիտակրթական ծրագրի բացման ժամանակ Մաշուկի գիտելիքների կենտրոնում։ Մասյուկը նշել է, որ ինքնահռչակ միջնորդների նման «միակողմանի և մակերեսային մոտեցումը չի օգնում հարցին»։

Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում գրեթե խզում է կապերը Ռուսաստանի հետ՝ ավելի ու ավելի խորն անցնելով Արևմուտքի, հիմա՝ Թուրքիայի ազդեցության տակ։ Թե ինչ վտանգավոր հետևանքներ այս ամենը կունենա Հայաստանի համար, թերևս, չարժե բացատրել։

Դիանա Սաֆարյան