Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Քաղպայմանագրին» թեժ ընտրություններ են սպասվում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերին կայանալիք համագումարին ընդառաջ երեկ հաստատել է կուսակցության վարչության և վերահսկող հանձաժողովի թեկնածուների ցանկը։ Վարչության նիստից հետո տարածված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ վարչության անդամության համար ինքնառաջադրվել է 42 թեկնածու, վերահսկող հանձնաժողովի համար՝ 27։

Փաշինյանը ցանկանում է սեպտեմբերին ընդլայնել վարչության կազմը, նաև այնտեղ ընդգրկել ավելի վերահսկելի, իրեն անվերապահորեն լսող կուսակցականների։ ՔՊ վարչությունն այժմ 15 անդամ ունի, առաջարկվում է այդ թիվը դարձնել 21։ Ընդ որում, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մտքին կա ավելի մեծ թվով կանանց ներգրավել վարչության կազմում։ 42 թեկնածուներից 12-ը կանայք են։ Վարչության գործող անդամ Արփի Դավոյանը նույնիսկ թեկնածուների ցանկում չկա։ ՔՊ-ում հոգացել են, որ ոչ Դավոյանը, ոչ Լուսինե Բադալյանը ցանկում չլինեն։ Բանն այն է, որ վերջիններս ինչ-որ պահի դիմադրել են ՔՊ խմբակցությանն Անդրանիկ Քոչարյանի դեմ պայքարում, աջակցել վերջինիս ու անհետացել Փաշինյանի ֆավորիտների ցանկից։

ՔՊ աղբյուրների փոխանցմամբ, գործող վարչության կազմից մի քանիսին էլ Փաշինյանը չի ցանկանում տեսնել նոր վարչությունում։ Ու թեպետ ժողովրդավարության ծխածածկույթ են փորձում ապահովել՝ թեկնածուների լայն ցանկ ներկայացնելով, Փաշինյանն անձամբ մտադիր է վերահսկել ընտրությունները, անցկացնել իրեն հարմար թեկնածուներին, ցուցակով ընտրություններ կազմակերպել։ Հիշեցնենք, նախորդ համագումարում էլ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր նման փորձ արել՝ թղթեր բաժանելով համագումարի պատվիրակներին, նաև կեղծելով ընտրությունները։ Արդյունքում, Արսեն Թորոսյանի բարձրացրած աղմուկի հետևանքով Հայկ Կոնջորյանն ու Համբարձում Մաթևոսյանը հրաժարվեիցն վարչության կազմում իրենց տեղից։

«Ժողովրդավարության բաստիոնը» նույնիսկ սեփական ընտրություններն արդար անցկացնել չի կարողանում, ուր մնաց՝ համապետական ընտրություններում չկեղծի։

Շուշան Գասպարյան