Որքանո՞վ է վարչախմբի ՔՊ պարագլխի սպառնալիքն իրավաչափ. Հրայր Կամենդատյան
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Որքանո՞վ է վարչախմբի ՔՊ պարագլխի սպառնալիքն իրավաչափ։
Որքանո՞վ է վարչախմբի ՔՊ պարագլխի սպառնալիքն իրավաչափ։
Փաշինյանի՝ ՀԷՑ աշխատակիցներին ուղղված սպառնալիքները պետք է դիտարկել մի քանի հիմնարար ուղղությամբ՝
1.սահմանադրական իրավունքներ
2.աշխատանքային իրավունքներ
3.քաղաքական չեզոքություն մասնավոր ոլորտում
1.սահմանադրական իրավունքներ
2.աշխատանքային իրավունքներ
3.քաղաքական չեզոքություն մասնավոր ոլորտում
4.պետության միջամտություն մասնավոր բիզնեսին
1. Սահմանադրական իրավունքների խախտում
ՀՀ Սահմանադրության մի քանի դրույթներ ուղղակիորեն պաշտպանում են այն աշխատակիցներին, որոնց սպառնում են աշխատանքի կորստով՝ քաղաքական դիրքորոշման համար․
1.1. Հոդված 44. Խղճի և հավաքների ազատություն
Ամեն մարդ ունի խաղաղ հավաքներ կազմակերպելու և մասնակցելու իրավունք։
1.2. Հոդված 47. Կարծիք հայտնելու ազատություն
Ամեն ոք ունի իր համոզմունքները ազատ արտահայտելու իրավունք։
1.3. Հոդված 78. Հավասարության սկզբունքը
Բոլոր անձինք օրենքի առաջ հավասար են և ենթակա չեն խտրական վերաբերմունքի, այդ թվում՝ քաղաքական համոզմունքների հիմքով։
Եթե ՀԷՑ աշխատակիցը խաղաղ կերպով մասնակցում է բողոքի ակցիային՝ առանց խախտելու աշխատանքային կարգապահությունը կամ օրենքը, ապա նրա նկատմամբ սպառնալիքը աշխատանքից ազատման մասին հակասում է Սահմանադրությանը
2. Աշխատանքային օրենսգիրք
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի (ԱՕ) դրույթները նույնպես պաշտպանում են աշխատողին՝ քաղաքական դիրքորոշման համար աշխատանքից հեռացումից։
2.1. Հոդված 3. Աշխատողի իրավունքների երաշխիքներ
Աշխատողին արգելվում է խտրական վերաբերմունքը՝ քաղաքական կամ այլ համոզմունքների հիմքով։
2.2. Հոդված 115. Աշխատանքային պայմանագրի լուծում գործատուի նախաձեռնությամբ
Աշխատողին աշխատանքից ազատելու հիմքերը պետք է լինեն մասնագիտական / կարգապահական խախտումներ, այլ ոչ՝ քաղաքացիական ակտիվությամբ պայմանավորված:
Եթե ՀԷՑ գործատուն ազատում է աշխատակցին Փաշինյանի ուղղորդմամբ՝ միայն միտինգի մասնակցության համար, ապա այդ ազատումը իրավաչափ չէ , և աշխատակիցը կարող է բողոքարկել դա դատական կարգով։
3. Մասնավոր սեկտորի անկախություն և քաղաքական չեզոքություն
ՀԷՑ-ը (Electric Networks of Armenia) հանդիսանում է մասնավոր կազմակերպություն՝ պատկանում է «Տաշիր գրուպ»-ին։ Այդ իսկ պատճառով՝
3.1. Կառավարությունը իրավասու չէ ուղղակի հրահանգներ տալ մասնավոր ընկերությանը՝ կապված կադրային հարցերի հետ։
3.2. Նման միջամտությունը կարող է դիտարկվել որպես պետական ճնշում մասնավոր բիզնեսի վրա։
Փաշինյանի հայտարարությունը կարող է սահմանվել որպես իշխանության չարաշահում , եթե նա ուղղակիորեն միջամտում է գործատուի աշխատանքային որոշումներին՝ քաղաքական դրդապատճառներով։
4. Եվրոպական իրավունքի և մարդու իրավունքների խախտում
ՀՀ միջազգային պարտավորություններն են՝
4.1. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ արտահայտման ազատություն
4.2. 11-րդ հոդվածը՝ խաղաղ հավաքների ազատություն
4.3. Եվրադատարանի նախադեպային իրավունքում՝ մասնավորապես գործերը, որտեղ մարդիկ աշխատանքից հեռացվել են քաղաքական ակտիվության համար (օր.՝ *Redfearn v. UK*)
Նման սպառնալիքներն ու աշխատանքից ազատումները կարող են դառնալ Եվրադատարան դիմելու հիմք՝ մարդու իրավունքների խախտման գործով։
Վերը հիշատակված իրավական դրույթները հուսալի պաշտպան են օրենքները արհամարհող ցանկացած պաշտոնյայի արկածախնդիր գործունեության դեմ։ Իհարկե չենք մոռանում , որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած անձին եվ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրողին պատմությունը չի ներելու առհասարակ։ Չորս հազարից ավել զոհվածների , տաս հազարից ավելի վիրավոր եվ հաշմանդամ մարդկանց առջև նրա պատասխանատվության մասին ևս չենք մոռանում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT