Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Արամ Վարդևանյան ՀՀ-ում վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում նույնպես աճել է․ Նարեկ ՍուքիասյանՖասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարանՓաշինյանի հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ. Կայա Կալասին ասելու եմ․ Էդմոն Մարուքյան Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ` ջեռուցում, թե՞ սնունդ․ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANAՀորոսկոպ. 2026 թվականի հիմնական աստղագիտական ​​իրադարձություններն ու ամսաթվերը
Քաղաքականություն

Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունում էր «ՀԷՑ-ը խլելու» նախագծերը, ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը սպառնում էր հաշվեհարդար տեսնել՝ «գործից ազատել» ՀԷՑ-ի բոլոր աշխատողներին, ովքեր կմասնակցեն հանրահավաքների: Փաշինյանը սպառնացել է նաև, որ «նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»: Ասել, որ ռեյտինգազրկվող Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ապօրինություն են, կնշանակի՝ ոչինչ չասել:

Առաջինը. Փաշինյանի հայտարարությունը կոպտորեն ոտնահարում է քաղաքացիների՝ քաղաքական հայացքներ ունենալու, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու, խոսքի ու կարծիքի ազատության սահմանադրական իրավունքները ու այդ իրավունքները երաշխավորող միջազգային նորմերը: Որքան էլ իր գործը թողած՝ ամբողջ օրը ստատուս գրելով ու մեկնաբանություններին արձագանքելով անցկացնող Փաշինյանը այս ամենը փաթեթավորում է «իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով» ձևակերպմամբ, դրանից իմաստը չի փոխվում: Ի՞նչ խարդավանքների մասին տեղեկություն ունի նա: Թե՞ ակցիայի մասնակցելն արդեն «քաղաքական խարդավանք է»: Տեսնես՝ 2018 թվականի իրադարձություններն այդ տրամաբանությամբ ի՞նչ էին:

Երկրորդ. Փաշինյանը խոսում է ցույցի մասնակցել պարտադրելու մասին: Ո՞ւր են դրա ապացույցները, ո՞նց է նա (կամ ընդհանրապես) պարզելու կամ հիմնավորելու այդ «պարտադրանքը», մոտ 7000 աշխատակցի մեջ 2-3 «խոստովանող» են գտնելու և իրենց հարթակներով «ռասկրուտկա» անե՞ն: Առհասարակ, մարդիկ ազատ են, ըստ իրենց համոզմունքների, մասնակցել ցանկացած խաղաղ հանրահավաքի, ազատ են արտահայտել իրենց բողոքն ու անհամաձայնությունը:

Երրորդ. ի՞նչ է նշանակում վարչապետի միջամտությունը մասնավոր, ոչ պետական ձեռնարկության աշխատակիցների աշխատանքային հարաբերություններին, կոնկրետ՝ աշխատանքից ազատելու սպառնալիքը: Վարչապետն այդ ո՞վ դարձավ, որ իրավունք ունի մասնավոր ընկերության աշխատողներին սպառնալ, թե աշխատանքից կազատի:

Հա, երևի Փաշինյանն արդեն վստահ է, որ ՀԷՑ-ն արդեն խլել է, բայց քպականներով համապատասխան օրենսդրական փոփոխությունները դեռ ոչինչ չեն նշանակում, ավելին՝ այդ «խլոցին» դեռ միջազգային դատական պրոցեսներով կարող է անցնել:

Չորրորդ. ի՞նչ է նշանակում դատվելու սպառնալիքը: Այսինքն, Փաշինյանը խոստովանական ցուցմո՞ւնք է տալիս, որ իրականում ինքն է դատում, այլ ոչ թե դատարանները: Այսինքն, նա հայտարարում է, որ դատարանները վերածել է իր կամքն արտահայտող մարմինների՞:

Մի խոսքով, ճիշտ է, Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հակադարձ հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես հավաստիացնելով, որ ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով, իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք, սակայն դրանից ՔՊ ղեկավարի սպառնալիքների խայտառակությունը չնվազեց:

Հ.Գ.-Ի դեպ, քանի որ Փաշինյանի անհանգստությունը, որքան հասկացանք, Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու վաղվա (ու ոչ միայն վաղվա) երթի հետ է կապված, ապա անկարևոր չէ նշել, որ Կարապետյանի ու նրա թիմի գործողությունները փաստացի լուրջ քաղաքական զարգացումների հնարավորության մասին են վկայում: Դրան գումարած՝ տարբեր հասարակական, քաղաքական շրջանակներ հունիսի 17-ից սկսյալ որոշակի սպասումներ են գեներացնում:

Ըստ այդմ, չնայած կա տեսակետ, որ նման դիրքորոշումն ու հայտը գուցե նաև առնվազն մի քանի տարի ուշացած են, սակայն պատահական չէ, որ սոցիալական հարթակներում մարդիկ հույս են արտահայտում, որ նման երթերն ու Սամվել Կարապետյանի նամակներում արտահայտված դիտարկումներն իսկապես լուրջ քաղաքական հայտ են և դոմինանտության «քաղաքական առևտրի» տարրեր չեն պարունակի ու հիասթափության նոր պատճառ չեն դառնա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում