Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի առաջին հինգ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումների վերլուծությունը բացահայտում է ինչպես որոշակի դրական, այնպես էլ չափազանց մտահոգիչ միտումներ, որոնք միահյուսված են մակրոտնտեսական անցողիկ փուլին բնորոշ տատանումների և արտաքին շուկաների վրա Հայաստանի զգայունության ու ներքին կառուցվածքային խնդիրների հետ։

Ընդհանուր առմամբ, թեև տնտեսական ակտիվության մակարդակը դրական միտումներ է ցուցաբերում՝ հունվար–մայիսին հասնելով 5,7 % աճի, այնուամենայնիվ, դրա հիմքում եղած պատկերը չի ապահովում կայուն և որակական աճ, այլ հակառակը՝ բացահայտում է որոշ ճյուղերի չափից դուրս մեծ կախվածության, ոչ ամբողջությամբ բալանսավորված կառուցվածքի և հնարավոր շոկերի նկատմամբ բարձր խոցելիության մասին։ Այս թեմայի շուրջ շատ մանրամասն վերլուծություն է կատարել «Լույս» հիմնադրամը։ Օրինակ՝ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը մայիսին կազմել է 10,4 %, ինչն առաջին հայացքից կարող է ներկայացվել որպես հաջողության ցուցիչ։ Բայց այն հարկ է դիտարկել նախորդ տարվա բազայի ազդեցության հետ համադրությամբ, որն էականորեն նվազել էր։ Այլ կերպ ասած՝ այս տարվա աճը մեծապես պայմանավորված է նախորդ տարվա համեմատաբար թույլ ցուցանիշներով։ Սա ինքնին կարող է բերել շփոթեցնող եզրակացությունների, երբ ցուցանիշները մակերեսային գնահատելու արդյունքում ձևավորվում է տնտեսական վերելքի պատրանք, մինչդեռ կառուցվածքային շերտերում նկատվում են լուրջ անհամամասնություններ։

Առավել ակտիվորեն աճել են ծառայությունների և շինարարության ճյուղերը, ինչը մասամբ խոսում է ներդրումային հոսքերի կամ սպառման բարձր ակտիվության մասին, բայց, միևնույն, ժամանակ ցույց է տալիս, որ տնտեսության իրական հատվածները՝ հատկապես արդյունաբերությունը և արտահանումը, շարունակում են խնդիրների առաջ կանգնել։

Արդյունաբերության անկումը շարունակվում է՝ դառնալով տնտեսական աճի կայունության հիմնական սպառնալիքներից մեկը։ Դա հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության 23,5 % անկմամբ, որի «բերած նպաստը» ընդհանուր արդյունաբերության անկմանը կազմել է 16,7 տոկոսային կետ։ Արդյունաբերության հատվածում արտադրողականության ծավալների նվազումը ոչ միայն ազդում է ՀՆԱ-ի իրական ավելացման վրա, այլև հիմք է հանդիսանում աշխատատեղերի անկման, ներդրումների նվազման և արտահանման հնարավորությունների կրճատման համար։

Արտահանման ոլորտում ևս իրավիճակը մտահոգիչ է, ինչը հիմնականում պայմանավորված է ոսկու և թանկարժեք իրերի արտահանման տեմպերի նվազմամբ։ Եթե ոսկու և թանկարժեք իրերի վերարտահանման շեշտակի աճն անցյալ տարի ստվերել էր արտահանման մյուս ոլորտի ցուցանիշները, ապա դրա ազդեցության չեզոքացումն ի ցույց է դնում արտահանման իրական հնարավորությունների շատ թույլ աճ՝ ընդամենը 0,7 %։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ հումքային կամ կիսամշակված ապրանքների վերարտահանման տնտեսական մոդելի մեջ՝ առանց արտադրության ու տեխնոլոգիական ընդլայնման ծրագրերի։ Այս երևույթը խիստ բացասաբար է ազդում ինչպես արտարժութային հոսքերի կայունության, այնպես էլ արտահանող հատվածի մրցունակության վրա։

Միևնույն ժամանակ, 2025 թ. մայիսի գնաճը՝ 4,3%, իր հերթին դարձավ կենտրոնական բանկի նոր թիրախից (3,1%) շեղված ցուցանիշ, ինչը ստիպում է դիտարկել դրամավարկային քաղաքականության խստացման հնարավոր հեռանկարները։ Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ գնաճը դառնում է ոչ միայն սպառողական պահանջարկի արդյունք, այլ նաև ներմուծվող գնաճի և ներդրումային ներուժի կրճատման հետևանք, երբ շուկայի դինամիկան կորցնում է կանխատեսելիության կայունությունը։ Եթե Կենտրոնական բանկը ստիպված լինի տոկոսադրույքը բարձրացնել՝ գնաճը զսպելու համար, ապա դա միաժամանակ կբերի վարկավորման գների աճի, սպառողական պահանջարկի նվազման, իսկ փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ ճնշումը կմեծանա։

Ֆինանսական ոլորտում ձևավորվող ռիսկերն ուռճանում են հատկապես հիպոտեկային և սպառողական վարկերի աճի ֆոնին։ Բնակչության հիպոտեկային պարտավորությունների ավելացումը՝ 42,7%, և սպառողական վարկերի աճը՝ 37,9 %, խոսում են այն մասին, որ բնակչությունն ավելի ու ավելի է կախվածություն ձևավորում պարտք ունեցող սպառման մոդելից, ինչը մեծացնում է համակարգային ռիսկերը։ Այս ցուցանիշները չեն համապատասխանում իրական աշխատավարձերի և դրամական փոխանցումների աճի տեմպերին, հետևաբար՝ վկայում են անառողջ ֆինանսական մթնոլորտի մասին։ Սա ենթադրում է ապագա դեֆոլտների, վարկային չվճարումների և բանկային համակարգի ակտիվների որակի հնարավոր վատթարացում։

Բացի դրանից, հարկ է նկատել, որ պետական ֆինանսների հատվածում դեռևս նկատվում է որոշակի դրական միտում՝ հիմնականում հարկաբյուջետային մուտքերի աճի շնորհիվ։ Սակայն այս աճը ևս մեծապես պայմանավորված է բազային էֆեկտով, և դրա վերարտադրությունը առաջիկա ամիսներին բավական կասկածելի է դառնում։ Եթե արտաքին առևտրի վատթար վիճակը, արդյունաբերության նվազման միտումը և գնաճի շարունակական ճնշումները պահպանվեն, ապա հարկաբյուջետային մուտքերը նույնպես կարող են զգալիորեն կրճատվել, ինչը սպառնում է պետբյուջեի սոցիալական և կապիտալ ծախսերի կատարողականությանը։

Այս ֆոնին պետական պարտքի աճը և դրա սպասարկման ծանրաբեռնվածությունը նույնպես կարող են խորացնել ֆինանսական անկայունությունը։ Ի վերջո, 2025 թվականի հունվար-մայիս ամիսների սոցիալտնտեսական պատկերը վկայում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային խոցելիության խորացման, կարճաժամկետ աճի, ոչ կայուն աղբյուրներից կախվածության և բարդ ներքին ու արտաքին գործոններով պայմանավորված համակարգային ռիսկերի կուտակման մասին։

Եթե նկատվող միտումները չզսպվեն և չուղեկցվեն կառուցվածքային բարեփոխումներով, ապա շատ կարճ ժամանակում մակերեսային կայունությունը կփլուզվի՝ տեղը զիջելով խորքային ճգնաժամային գործընթացներին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում