Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

ՔՊ-ն կեղծ հայտարարություններով փորձում է խաբել միջազգային հանրությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։ «Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը, և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագծի հիմնական զեկուցող, իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Հիմնավորման մեջ հիշատակվում է, որ 2025 թվականի հունիսին իրավապահները բացահայտել են ահաբեկչության փորձ՝ միտված երկրում սահմանադրական կարգի տապալմանը և ՀՀ օրինական իշխանությունների բռնի հեռացմանը։

Նախագիծը նաև առանձնահատուկ շեշտում է, որ անընդունելի են համարում իբր Հայ առաքելական եկեղեցին քաղաքական խաղերի մեջ ներքաշվելու գործողությունները։ Հայտարարությունը, որն առանձնապես իրենից ոչինչ չի ներկայացնում, «Քաղպայմանագրի» համար ընդամենը քաղաքական գնահատական տալու առիթ է դառնալու, հերթական քարոզչական պղպջակ։ Առանց այն էլ ժողովուրդը հրաշալի գիտի, թե ով ով է, ինչ է արել Փաշինյանը Հայաստանի Հանրապետության, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Բայց խորհրդարանում նման կեղծ հայտարարություն անցկացնելով՝ գործող իշխանությունները ցանկանում են իրենց համար իրավական նախադեպեր ստեղծել ու հետագայում իրենց պատիժը մեղմելու և քաղաքական աստառ տալու համար։ Իհարկե, որևէ խոսք չկա, որ գործող իշխանություններն իրենք են հետապնդում և բռնաճնշումների ենթարկում թե՛ ընդդիմադիրներին և թե՛ Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին։ Գործող իշխանությունն իր քարոզչամեքենային հստակ հրահանգ է տվել Բագրատ և Միքայել սրբազաններին ներկայացնել որպես ահաբեկիչներ, ինչը բավական փութաջանորեն իրականացնում են պատգամավորների, իշխանական քարոզչամեքենայի, հարակից կուսակցությունների և փորձագետների կողմից։ Ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ նաև արտերկրին համոզելու խնդիր է դրված, և Փաշինյանը փորձում է իր հակաժողովրդավարական քայլերը ներկայացնել որպես հանուն ժողովրդավարության պաշտպանության իրականացված գործողություններ։

Նարինե Միսակյան