Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Լոնդոնում գործող «Middle East Eye» պարբերականը տեղեկություն է հրապարակել, թե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ծրագրում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։ Պարբերականը նշում է, թե հանդիպումը կայանալու է արդեն հուլիսի 10-ին։ Արաբական Միացյալ Էմիրություններում երկու երկրների ղեկավարների բանակցությունների, նույնիսկ հնարավոր փաստաթղթի կնքման մասին լուրեր շրջանառվում են բավական վաղուց։ Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումը՝ 2 ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակում։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույցներ էր ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Արաբական Միացյալ Էմիրություններն ինքնագլուխ չէ, որ փորձում են միջնորդական գործունեություն ծավալել։
Ավելի շուտ Արևմուտքի և ԱՄՆ-ի հրահանգով, և հաշվի առնելով «Կարնեգի» հիմնադրամի վերջերս հրապարակած հոդվածը, որ Թրամփի վարչակազմն առաջարկներ է ուղարկել Երևանին և Բաքվին ապաշրջափակման և տարանցիկ ճանապարհների վերահսկողության վերաբերյալ, այն իրականացնելով ամերիկյան կամ ամերիկահայ որևէ կազմակերպության միջոցով, կարելի է ենթադրել, որ այս առաջարկը նույն այդ ջանքերի շրջանակում է։
Ի դեպ, պաշտոնական Երևանը չի հերքում ո՛չ այս հրապարակումը՝ Դուբայում կայանալիք հանդիպման վերաբերյալ, և ո՛չ էլ նախագահ Թրամփի վարչակազմի առաջարկի մասով։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, թե վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն, փաստացի հաստատելով, որ Փաշինյանը Դուբայում է հանդիպելու Իլհամ Ալիևի հետ։
Լիլիա Արզումանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT