Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Հիսուս Քրիստոսի ուսմունքն ու անունը ատելությանը, վիրավորանք գեներացնելուն, ՀԱԵ սպասավորների պիտակավորմանը կամ որեւէ մեկի նկատմամբ «դատաստան տեսնելու գործիք ծառայեցնելով, հանրային տրամադրություններ լարելով, ծայրահեղ պառակումը խորացնելով՝ փաշինյանը հասարակության ներսում «օրինականացնում» է ու նորմավորում է ատելությունը։ Բնականաբար այս վարքագիծը հետապնդում է բացառապես ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ։ Ամեն դեպքում, սա շատ վտանգավոր երևույթ է, որն անպատասխան թողնել չի կարելի։

Երկրի անվտանգային մարտահրավերների, սոցիալ-տնտեսական վատ վիճակի, արտաքին քաղաքական ճնշումները մեծանալու ֆոնին ինչպես միշտ փաշինյանը անցնում է «ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ» կերպար ստեղծելուն ու ինքնադատաստան տեսնելուն։ Սա արվում է հասարակության ուշադրությունը մի շարք խնդիրներից, իսկ ամենակարևորը՝ անվտանգային մարտահրավերներից ու Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածություններից շեղելու համար։

Նա փորձում է ձևավորել մի նարատիվ, ըստ որի՝ իր բոլոր ընդդիմախոսները «հակաքրիստոս», «շնաբարո», «ապազգային» են, այսինքն՝ ոչ միայն քաղաքական այլակարծություն ունեցող, այլև՝ բարոյական ու հոգևոր թշնամի։ Այսպիսով, նա փորձում է լեգիտիմացնել ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներն ու անօրինական քայլերը։

Իրեն Հիսուս, մեսիա, փրիչ ու ընտրյալ ներկայացնող անձը հավակնում է ստանձնել ճշմարտության միակ ջատագովի դերը։ Երևույթը վտանգավոր է՝ թե՛ հոգևոր, և թե՛ քաղաքական առումով։

«Բաժանիր, որ տիրես»-ի սկզբունքով «սրբերի» և «դավաճանների», «հավատացյալների» և «հակաքրիստոսների», «ազգայինի» ու «ապազգայինի» պառակտված հասարակությունն ամենահարմարն ու ապահովն է դարձնում փաշինյանին, երբ ունի հստակ սահմանված «թշնամին», որն իր շուրջ համախմբված պահում է համակիրների կայուն զանգված։

Տարբերե՛ք ՀԱՎԱՏՔԸ՝ ՔՍՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԻՑ, ԽԱՉԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՅՏԻՑ։

Քաղաքացիական հասարակությունն այս պայմաններում պիտի լինի համառ, հետևողական և արժանապատիվ. վտանգված է պետական ինստիտուտների անկախությունը։ Մի՛ լռեք, երբ տեսնում ու լսում եք անհանդուրժելի երևույթներ։ Ուղերձներ, դիմումներ, բողոքի խաղաղ ակցիաներ պետք է իրականացնել ընդդեմ լեգիտիմացվող այս ատելության, աջակցել արժանապատվության համար պայքար տանող նախաձեռնություններին, չսպասել «փրկչին», սատարել այն անհատներին ու կառույցներին, որոնք փորձում են հանրային դաշտը մաքրել փաշինյանի զրպարտանքից, եկեղեցու հանդեպ բռնության կոչերից ու պոպուլիզմից։

Հանրային ինստիտուտները չպետք է վերածվեն իշխանության ատելության թիրախների։