Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը

Ֆեյսբուքյան էջում երեկ արած գրառումից հետո բազմաթիվ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ Փաշինյանը պատրաստվում է գրոհել Վեհարանը և անձամբ Վեհարանից հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումն ապօրինի է համարում, ուրեմն, կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները»,- գրել էր Փաշինյանն ու հավելել. «Առավել ևս այս պարագայում Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շինության համար»։

Սոց ցանցերում և մամուլում անմիջապես վարկածներ շրջանցառվեցին, որ Փաշինյանը պարզապես հրահանգել է իրավապահ մարմիններին ներխուժել Վեհարան։ Այս կարծիքն ավելի ամրապնդվեց արդեն այսօր, երբ Փաշինյանը բառացի հայտարարեց, որ անձամբ է առաջնորդելու Վեհարանի վրա հարձակումը։ «Հիսուս Քրիստոսի նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գևորգ Աջապահյանի և էլի ոմանց կապի և առնչության իսպառ բացակայությունը բացահայտվեց։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելո՛ւ եմ այդ ազատագրումը», - նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, վերջին անգամ, երբ գործող իշխանություններն ու իրավապահ համակարգը փորձեցին գրոհել Վեհարանը, հազարավոր հայորդիներ ոտքի կանգնեցին, թույլ չտալով դա անել։ Այժմ Փաշինյանը հասկանում է, որ պետք է խաղալ մինչև վերջ և անձամբ իրականացնել հարձակման օպերացիան, հակառակ պարագայում, դա կարող է դիտարկվել որպես իր թուլությունը, ուստի և իրավապահների, ԱԱԾ-ի գործուն աջակցությամբ Փաշինյանը մտադիր է իր աջակիցների հետ միասին ներխուժել Վեհարան և այդ անելու համար ոչնչի առջև կանգ չի առնի։ Իսկ ի՞նչ պիտի անեն ընդդիմադիրները, արդյոք բավարարվե՞ն միայն զայրացագին ստատուսներ գրելով, թե՞ իսկապես գործուն քայլեր ձեռնարկեն Փաշինյանի հերթական հրեշավոր մտահղացումը կանգնեցնելու նպատակով։

Մարի Պետրոսյան