Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ով ինչպես է իրեն դրսևորում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու դեմ նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմը շարունակվում է նոր «երանգներով»: Ակնհայտ է, որ նա ոչ մի «կարմիր գիծ» չունի և ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնելու։ Երեկ էլ, օրինակ՝ հայտարարել է, որ Սուրբ Էջմիածինը` Մայր Աթոռն իր համար «Վաղարշապատ խոշորացված համայնք է», որտեղ իրավապահները հանգիստ կարող են գործողություններ անել։ Դա շատերի կողմից ընկալվեց միանգամայն համարժեք, այսինքն՝ որպես Մայր Աթոռի վրա հարձակվելու, ուժայիններով Մայր Աթոռը գրոհելու ուղիղ հրահանգ։

Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի առումով ամեն ինչ պարզ է, ինչպես պարզ է այն, թե նա ինչ է անում և ինչ նպատակներով։ Բայց այլ բան է հետաքրքիր։ Հայ առաքելական եկեղեցու վրա իշխանությունն զբաղեցնողի կողմից այս հարձակումների առնչությամբ, կարծում ենք, հասարակական և քաղաքական ուժերը կարելի է բաժանել 3 խմբի։

Առաջին խմբում այն գործիչներն ու շրջանակներն են, որոնք ի սկզբանե, այսինքն՝ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի դեմ հարձակումների առաջին իսկ պահից կանգնած են Եկեղեցու կողքին։ Այս շարքում կարելի է նշել, օրինակ` «Հայաքվե» միավորմանը, որի ներկայացուցիչները Մայր Աթոռում կամովին հերթապահություն են սահմանել, իսկ այսօր ժամը 12:00-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են անելու և հանցագործության մասին ծավալուն հաղորդում հանձնելու դատախազությանը` կապված Եկեղեցու հանդեպ իշխանության բացահայտ ապօրինի գործողությունների հետ։ Բնականաբար, պետք է նշել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին, մի շարք այլ ուժերի ու անհատների։ Կարևորը այս պարագայում այն է, որ այդ ուժերը, շրջանակները և անհատները, բարեբախտաբար, մեծամասնություն են կազմում։

Երկրորդ խումբն անմիջականորեն Փաշինյանն ու ՔՊ-ն են՝ գումարած իրենց սատելիտները։ Այսինքն, այն ուժերն ու շրջանակները, որոնք ուղղակիորեն մասնակից են, ներգրավված են Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմին։ Հատկանշական է, որ այդ «սև գործի» մեջ ՔՊ-ի սատելիտների շարքում շատ ակտիվ, նաև ագրեսիվ են, այսպես կոչված, «արևմտամետ» դիրքավորման անձինք և կուսակցությունները։

Եվ, վերջապես, երրորդ խմբում այն շրջանակներն ու անձինք են, որոնք այս ամենի վերաբերյալ համառ լռություն են պահպանում, ոչ մի կարծիք չեն արտահայտում, ոչինչ չեն անում, որևէ կերպ չեն դրսևորվում: Ու սա առավել անհասկանալի է: Ի վերջո, հասարակական, քաղաքական, ազգային նշանակության որոշակի իրադարձություններ են տեղի ունենում, կատարվում է հարձակում ազգային, ավանդական արժեքների վրա, ինչպե՞ս կարելի է չունենալ տեսակետ։ Լռությունն, ի վերջո, կարելի է ընկալել որպես համաձայնություն Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետ։ Այստեղ արդեն «չքաղաքականացնելու» հանգամանքը չի աշխատում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում