«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի
Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն ցուցադրվել է հիմնական ծրագրի շրջանակում Կորլսոն հաուս թատրոնում:
«Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, որը համարվում է աշխարհի լավագույն սիրո պատմություններից մեկը։
Խամաճիկների թատրոնի պարզ և ընկալելի բեմադրության շնորհիվ ներկայացումը դրական ընդունելության է արժանացել թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների կողմից:
Ներկայացումը բարձր են գնահատել նաև տիկնիկային արվեստի մասնագետները: Փառատոնը հանդիսանում է տիկնիկագործների միակ բարեգործական փառատոնը և անցկացվում է 1993 թվականից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան