Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մայիսի 29-ից սկսած, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը, իր կամակատարների խմբակի հետ, աննախադեպ լկտի և ստոր արշավ է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ղեկավարների դեմ, ընդ որում այն պայմաններում, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը ընդգծված դատապարտում է այն, և անթաքույց իր վրդովմունքն է հայտնում այս հակաքրիստոնեա և հակահայ գործողությունների դեմ:
Մենք ամբողջ այս ընթացքում ոչ միայն մեզ հասու օրինական միջոցներով հակազդել ենք այս ստոր արշավին, այլև հետևողականորեն փաստաթղթավորել ենք Սահմանադրության և Քրեական օրենսգրքի բոլոր այն խախտումները, որը իրականացրել է վարչախումբը և նրա պարագլուխը, մի քանի անգամ հանդես ենք եկել համապատասխան զգուշացումներով:
Քանի որ թրքահաճո այս կույտը ոչ մի կերպ չի ցանկանում ետ կանգել իր ազգակործան ուղղուց, մենք երեկ հանցագործության մասին ծավալուն հաղորդում ներկայացրեցինք ՀՀ դատախազությանը: Այն ընդգրկում է Քրեական օրենսգրքի առնվազն չորս հոդվածների հանցանշաններ պարունակող արարքներ, ներառյալ անձի ընտանեկան գաղտնիքի ապօրինի հրապարակում, կրոնական կազմակերպության գործունեության ապօրինի խոչընդոտում, ատելության խոսքի տարածում, և պաշտոնական իրավասությունների վերազանցում:
Մենք գիտակցում ենք, որ այս վարչախմբի օրոք սահմանադրական կարգը փաստացի տապալված է, և իրավապահ մարմինները լիարժեք չեն գործում, ուստի ներկա պայմաններում արդարադատության մեծ ակնկալիք չունենք: Սակայն նաև համոզված ենք, որ մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև, որքան էլ որ այսօր դրան խոչընդոտի:
Մենք հետամուտ ենք լինելու, որ այս հաղորդումը, ինչպես նաև նախկինում նույն անձի ապօրինությունների վերաբերյալ մեր ներկայացրած այլ հաղորդումները ընթացք ստանան, և ակնկալում ենք մեր բոլոր այն քաղաքացիների աջակցությունը, որոնք երբևիցե ցանկանում են ապրել իրավական պետությունում, ունենալ օրենքին ենթարկվող իշխանավորներ, որոնք պաշտպանում են հանրային շահը, և որտեղ մեր յուրաքանչյուրի օրինական իրավունքները անվերապահորեն պաշտպանված կլինեն:




















ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան
Երևանի Շտապբուժօգնությունը ձեռք է բերել 2025 թվականի արտադրության 7 նոր «Mercedes-Benz» մակնիշի շտապ...
2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել...
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվել
Նարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը
Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս
Երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկ...
Ինչու է ձգվում եկեղեցի և ՔՊ պարագլխի հակադրության հանգուցալուծումը. Հրայր Կամենդատյան
Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադ...