Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ
Քաղաքականություն

Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ

Ես՝ Ասողիկ աբեղա Կարապետյանս, իմ խորին վրդովումն ու հոգեկան վիշտն եմ հայտնում այն թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանց կամակատար տարբեր ծառայությունների կոչվածներն իրագործում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջ հոգևոր դասի և ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի դեմ:

Եվ այս պահիս տեղեկանում ենք, որ այդ անկյալ, հուդայացած հոգիները, ոտնահարելով ամեն նվիրականություն ու սրբություն, առավոտյան գազանաբար խուժելու են սրբավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Հուդանե՛ր, անաստվա՛ծ սրբապիղծներ, դուք «քայլելու» եք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կողքով, 1700-ամյա Սրբություն Սրբոցն է նայելու ձեր այդ սողանքին, ձեր ստոր արարքին, ձեր սրբապղծությանը:

Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին:
Եվ ես՝ ինձ տրված քահանայական կարգիս իշխանությամբ և աստվածային հրամանով, որ է՝ «եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը կապեք, կապված կլինի» (Հովհ. Ի. 23), այս խոսքի ներգործությամբ կապում եմ՝ անիծելով բոլոր նրանց, ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները:

Թող Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի առաջ հավետ դատապարտյալ մնան աստվածուրաց և անիծապարտ բոլոր ուղեկորույսները:

Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով:

Ասողիկ աբեղա Կարապետյան
9 հուլիսի, 2025 թ.,
ի Սուրբ Էջմիածին: