Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը

Հայտնի գործարար, բարերար, ներկայումս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը և նրա պաշտպանական թիմը բավական ուշագրավ մարտավարություն են ընտրել, ինչը, ի դեպ, կարող է արդյունավետ լինել։ Մասնավորապես, Սամվել Կարապետյանը դատական նոր հայցեր է ներկայացրել քպականների և գործող իշխանությունների քարոզիչների նկատմամբ, նրանցից հերքումներ և 6-ից 9 միլիոն դրամ փոխհատուցում պահանջելով։

Պատասխանողների թվում են Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Հայկ Կոնջորյանը, քաղաքագետ ներկայացող ոմն Հարություն Մկրտչյանը և տխրահռչակ քարոզիչ, փաշինյանական ամենակեղտոտ կեղծիքները տարածող՝ Ռոման Բաղդասարյանը։

Դատական հայցեր առաջիկայում ներկայացնելու են նաև Բագրատ արքեպիսկոպոսի փաստաբանները։ Նշել են, որ նախատեսում են շուրջ 150 քաղաքացիական հայց ներկայացնել դատարաններ։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով, քաղաքացիական հայցեր են ներկայացնելու տարբեր օղակների քարոզիչների դեմ, ովքեր խախտելով անմեղության կանխավարկածը, վիրավորական և զրպարտական արտահայտություններով թեման ուռճացնում են։ «Բազմաթիվ մարդիկ կան այս պահի դրությամբ, 150 անուն ֆիքսել ենք, որոնց գործողություններում ակնհայտ են և դատարանների կողմից բավարարման ենթակա վիրավորական և զրպարտական խոսքը»,- ասել է Խուդոյանը։

Այս մարտավարությունը բավական արդյունավետ կարող է լինել, դատարաններում դեռ կան դատավորներ, որոնք չեն պարում գործող իշխանությունների դուդուկի տակ, և արդարացի վճիռներ երբեմն կայացնում են։ Այս դեպքերում էլ, եթե ոչ մեծամասամբ, ապա շատ դեպքերում դատարանները կարող են վճիռ կայացնել ընդդեմ քպական քարոզիչների, և դա լրջորեն կհարվածի նրանց գրպանին, ստիպելով զսպել իրենց լկտիացումը։ Առաջիկայում պարզ կլինի, թե ինչ զարգացումներ կլինեն այս գործով։

Իվետա Ալեքսանյան