Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Արամ Վարդևանյան ՀՀ-ում վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում նույնպես աճել է․ Նարեկ ՍուքիասյանՖասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարանՓաշինյանի հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ. Կայա Կալասին ասելու եմ․ Էդմոն Մարուքյան Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ` ջեռուցում, թե՞ սնունդ․ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANAՀորոսկոպ. 2026 թվականի հիմնական աստղագիտական ​​իրադարձություններն ու ամսաթվերը
Քաղաքականություն

Բաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ Աբաջյան

Խաչիկ Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,
Դուք հնարավորություն ունեիք Ձեզ պահել ԵՊՀ-ին հարիր ռեկտորի նման, սակայն գերադասել եք լինել օրվա իշխանությունների կամակատարը: Ցավոք արդեն ուշ է, նրանք Ձեզ վաղուց ներքաշել են մի ճահիճ, որն անպայմանորեն խժռելու է Ձեզ:
Գործընթացն իրավական չէ, այն քաղաքական է:
Դուք կրկին ստորագրել եք մի փաստաթղթի տակ, որի բովանդակությունը, ցավոք, չեք հասկացել (այդպիսի դեպքեր էլի են եղել, ԵՊՀ գիտական խորհրդի անդամները կհիշեն): 2025 թ. հուլիսի 9-ին Դուք մեր ողջ ստորաբաժանմանը ծանուցել եք, որ հուլիսի 11-ից (ծանուցումը ստանալուց հետո 2 օր) լուծվում է մեզ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ հղում անելով նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին: Երևի կարդացել ու չեք հասկացել նույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը, որին հղում եք արել («սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ»), սակայն առաջնորդվել եք նույն հոդվածի ոչ թե առաջին, այլ 2-րդ մասով: Սա էլ գիտեմ ինչպես է ստացվել: Վերջին պահին Ձեզ ստիպել են փոխել պայմանագրի լուծման ժամկետները, որը և արել եք, բայց չեք փոխել հոդվածի կետը: Հղում եք արել մի դատական ակտի, որով չի նշվում որևէ իմպերատիվ նորմ մեր ստորաբաժանման աշխատակիցներին՝ այդ թվում՝ ինձ, աշխատանքից ազատելու: Հղում եք արել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 2019 թ. հուլիսի 20-ի թիվ 57 որոշմանը, բայց մոռացել, որ 2022, 2023, 2024 թվականներին նույն խորհուրդը հաստատել է ԵՊՀ կառուցվածքն ու հաստիքացուցակը՝ հաստատելով նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի՝ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում լինելու հանգամանքը: Հետևաբար Ձեր նշած բոլոր հղումները փուչ են: Եթե Դուք գրեիք ավարտական աշխատանք և նման հղումներ դնեիք, հավանաբար հանձնաժողովը Ձեզ անբավարար կնշանակեր:
Գործընթացը Ձեր նախաձեռնությամբ չի իրականացվում, ուղղորդվում է դրսից:
2025 թ. ապրիլ-հունիս ամիսներին Դուք մեզ ուղարկել եք բազմաթիվ գրություններ, ընթացք տվել մեր ստորաբաժանման զեկուցագրերին՝ հանձնարարելով ստանձնել 2025 թ. ամառվա ընթացքում իրականացվող մի շարք ծրագրերի կազմակերպչական աշխատանքները: Աշխատանքից ազատվելու վերաբերյալ ծանուցումն ուղարկելու նախորդ օրն անգամ շարունակել եք հանձնարարականներ տալ ու մակագրել տարբեր ծրագրերի հետ կապված գրություններ: Նման հապշտապ ու փնթի գործընթացը Ձեզ ստիպել են իրականացնել Ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչները: Այս հրամանն էլ վստահաբար ԵՊՀ-ում չեն կազմել: Սա պնդում եմ՝ նաև իմանալով, որ Ձեզ շրջապատող մարդկանցից որևէ մեկը ունակ չէր կազմել այս հրամանի տեքստը:
«Ես կապ չունեմ, ինձ ստիպում են»:
Դուք 106-ամյա ԵՊՀ ռեկտորն եք (դեռ) և եթե այս միտքը պարբերաբար ունենում եք, ուրեմն ցավում եմ, Դուք այդպես էլ չեք դարձել ԵՊՀ ռեկտոր: ԵՊՀ ռեկտորին չեն կարող ստիպել որևէ բան: Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին պետական պաշտոնյաններն զգուշությամբ են մտել Մայր բուհ, զգուշությամբ են խոսել Համալսարանականների մասին: Ու եթե հիմա որևէ բան «ստիպում» են ԵՊՀ ռեկտորին, ապա դրա մեղավորը ևս Դուք եք. արժեզրկել եք ԵՊՀ ռեկտորի համբավն ու հեղինակությունը: Ես չգիտեմ, թե ինչ կոմպրոմատներ ունեն Ձեր դեմ, որ կարողանում են հասնել այն ամենին, ինչ ուզում են, բայց հիշեք, որ նույնսիկ բոլոր հանձնարարականները բարձր ճշգրտությամբ կատարելու դեպքում՝ նրանք Ձեր հետևից գալու են (տե՛ս Տոնոյան, Աղազարյան, Փիլոյան, ուժային կառույցների նախկին ղեկավարներ, նախարարներ և շատ ուրիշներ):
Ի՞նչ ենք կորցնում մենք և ի՞նչ եք կորցնելու Դուք:
Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն աշխատել է հազարավոր ուսանողների հետ, հեղինակել ու կազմակերպել հարյուրավոր նախագծեր ու ծրագրեր, որոնք բարձրացրել են ԵՊՀ համբավն ու հեղինակությունը, ակտիվացրել ուսանողական կյանքը, դաստիարակել ուսանողներին, ստեղծել կապ Արցախի հետ: Դրանց իրականացման մեծ մասի ընթացքում չեմ հանդիսացել ԵՊՀ աշխատակից և աշխատել եմ կամավոր հիմունքներով: Հիմա Դուք ազատում եք մեր ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին, բայց չեք կարող ջնջել պատմությունը, որովհետև այն անջնջելի է: Անջնջնելի են նաև այն ամոթալի օրերը, որն ապրում է ԵՊՀ-ն՝ Ձեր ձեռամբ:
Ես կորցնում եմ աշխատանք, իսկ Դուք՝ արժանապատվություն:
Ես 27 տարեկան եմ, վստահաբար կգա ժամանակ, որ ես նորից կվերադառնամ ԵՊՀ՝ աշխատակցի կարգավիճակով, իսկ Դո՞ւք ...
Երբ հրապարակել եմ աշխատանքից հեռացվելու մասին ծանուցագիրը, ժամերի ընթացքում ստացել եմ հարյուրավոր հեռախոսազանգեր, նամակներ, որով տարբեր ժամանակների ուսանողներ, ներկա Համալսարանականներ՝ այդ թվում դասախոսներ, վարչական աշխատակիցներ, իրենց աջակցությունն ու վրդովմունքն են արտահայտել: Հուսամ, որ երբ Ձեր հետևից էլ գան, կգտնվեն մարդիկ, ովքեր Ձեր կողքին կլինեն: Այնուամենայնիվ, եթե կարմիրբերետավորները Ձեզ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակից բերման ենթարկեն, ես կդատապարտեմ այդ գործելաոճը, ինչպես նախկինում, քանի որ իմ սկբզունքները փոփոխվող չեն և կախված չեն օրվա իշխանություններից:
Վստահ եմ, որ հիմա այս նամակը կարդում եք Ձեր մերձավոր շրջապատի հետ, և նրանցից էլի լսում, որ Խաչիկը միանշանակ ճիշտ է ասում:
Հ.գ. Սիրելի՛ Համալսարանականներ, սա էլ կանցնի, դուք կշարունակեք զբաղվել ձեր առօրյա գործերով, միջանցքներում ու աշխատասենյակներում կքննարկեք, որ «Էս ի՞նչ է անում, լրիվ է գժվել» մինչև կգան ձեր հետևից: Հիշե՛ք, այս մարդիկ ունակ ու կարծիք ունեցող մարդկանց չեն ընդունում:
Հ.գ. 2. Պարո՛ն Հովհաննիսյան, երբ հրահանգեն ԵՊՀ դիմացից դրոշն իջեցնել ու տեղափոխվել ակադեմիական քաղաք, այդ ժամանակ կընդդիմանաք: Չնայած չէ, այդ ժամանակ Դուք ԵՊՀ ռեկտոր չեք լինի:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ,
ԵՊՀ գիտական խորհրդի նախկին անդամ,
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին նախագահ,
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խ. Աբաջյան
10.07.2025