Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ վարորդներ, ում կյանքը շարժման մեջ է, բայց սոցիալական վիճակը՝ սառեցված։

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն օր հազարավոր մարդիկ, դեռ լույսը չբացված, նստում են ղեկին՝ մեզ տանելու աշխատանքի, հիվանդանոցի, դպրոց։

Նրանք մեր կողքին են անձրևին, ձմռանը, շոգին։ Բայց երբ նրանք են օգնության կարիք ունենում, պետությունը լուռ է։
Այդ մարդիկ՝ մեր տաքսու վարորդները, գոյատևում են՝ առանց իրավունքների, առանց թոշակային երաշխիքների, առանց վաղվա հույսի:

Վարորդը ստվերում է, թոշակն՝ օդում:

Այսօր տաքսու վարորդների ճնշող մեծամասնությունը կամ Ֆիզիկական անձ ձեռնարկատեր է (ՖԱՁ), կամ գործում է որպես «ինքնազբաղված», կամ ընդհանրապես որևէ կարգավիճակ չունի։

Ի՞նչ դա տալու։

Թոշակային ֆոնդ չվճարելու դեպքում՝ չունի որևէ հաշվառված ստաժ։

Եթե վճարում է, ապա՝ նվազագույնով, քանի որ եկամուտը ցածր է, իսկ հարկային համակարգը բարդ է։
Իսկ տարիները անցնում են, առողջությունը մաշվում է, ու մի օր այդ մարդը կանգնում է վահանակից հեռու, բայց չունի թոշակ, չունի կուտակում, չունի պետական երաշխիք:

Սա պարզապես անարդար չէ։

Սա՝ խայտառակություն է պետական քաղաքականության տեսանկյունից։


Այս ամենին ավելանում է մեկ այլ վտանգավոր երևույթ՝ մոնոպոլիստ հարթակների կողմից վարորդների շահագործումը։
Այդ հարթակները գործում են որպես ամբողջ համակարգի անտես «տերեր»՝

Պարտադրում են գրանցվել իրենց պլատֆորմում՝ հաճախ որպես «ձեռնարկատեր», բայց երբ վարորդը խնդիր ունի՝ ասում են՝ «դու մեզ աշխատող չես»։

Վերցնում են հասույթի զգալի մասը՝ մինչև 25-30% միջնորդավճար, իսկ որոշ դեպքերում նաև տուգանքներ ու անհասկանալի «բոնուսային համակարգեր», որոնք մոլորեցնում են մարդուն։

Հարթակները որևէ սոցիալական պարտավորություն չունեն վարորդի նկատմամբ՝ ոչ թոշակային վճարում, ոչ ապահովագրություն, ոչ նվազագույն աշխատավարձ։

Այսինքն՝ մարդը տարիներ շարունակ աշխատում է «պլատֆորմի» միջոցով, բայց ոչ հարթակը, ոչ պետությունը պատասխանատվություն չի կրում տարեցության, հիվանդության կամ դժբախտ պատահարի դեպքում։

Հարցն օդում չէ, այլ ճակատագրերի հարց է։

Մենք այլևս չենք կարող ձևացնել, թե սա տեխնիկական խնդիր է։

Սա մարդկանց ճակատագրերի հարց է։

Սա այն հարցն է, որի շուրջ պետությունը պարտավոր է դիրքորոշում ունենալ։

Որքա՞ն մարդ պիտի ծերանա առանց թոշակի։

Որքա՞ն վարորդ պիտի ապրի օրավարձով ու վախենա հիվանդանալուց։

Որքա՞ն երկար պիտի հարթակները շահագործենեն մարդկանց՝ առանց որևէ սոցպարտավորության։

Ի՞նչ ենք առաջարկում մենք՝ որպես սոցիալական ու արդար պետության կողմնակիցներ

1. Սահմանել պետական հատուկ կարգավիճակ՝ “սոցիալապես ապահովված վարորդ” անվամբ։
Սա կլինի միջանկյալ կարգավիճակ, որը կներառի՝

1, Ստաժի հաշվառում

2,Թոշակային ֆոնդի ավտոմատ փոխանցում

3, Հասանելի առողջապահական ծառայություններ

2. Օրենսդրական կարգավորում՝ տաքսու հարթակների գործունեության համար։

Ներկայումս հարթակներն են թելադրում պայմանները։ Մենք առաջարկում ենք՝

1,Միջնորդավճարների առավելագույն շեմ (օրինակ՝ 10–15%)

2, Պարտադիր թափանցիկ հաշվետվություն յուրաքանչյուր վարորդի հասույթի վերաբերյալ

3,Պարտադիր սոցիալական փաթեթ՝ վարորդների համար

3. Ստեղծել պետական կամ համայնքային հարթակ՝ շահույթ չհետապնդող սկզբունքով, որտեղ վարորդը կլինի ոչ թե շահագործվող, այլ գործընկեր։

Մեր քաղաքական տեսլականը հենվում է մեկ սկզբունքի վրա՝

Ով ամեն օր աշխատանքի է գնում, պետք է վստահ լինի, որ պետությունը իր կողքին է։

Ոչ մի մարդ, ով աշխատել է ամբողջ կյանքում, չպետք է ծերության օրով սպասի օգնության հեռավոր բարեկամից։
Դա պետության պարտականությունն է։

Մեր՝ բոլորիս պարտականությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք չենք խոսում ոչ հնարավորությունների, այլ պարտքի մասին

Պարտք՝ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ եղել են մեր կողքին՝ որպես վարորդ, որպես քաղաքացի, որպես ընտանիքի հայրը, եղբայրը։

Եկե՛ք վերջ տանք օդում կախված վիճակին։

Եկե՛ք երաշխավորենք, որ ոչ մի տաքսու վարորդ՝ վաղվա օրը չտեսնող ճակատագրով չապրի։

Սա մեր խղճի հարցն է։

Հայաքվե քաղաքացիական ազգային միավորման սոցիալ տնտեսական հանձնախմբի ղեկավար ՝ Հրայր Կամենդատյան