Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր Միքայելյան
Հասարակություն

«Քաղաքացու որոշում» կուսակցության սկզբունքն է՝ «ով տեր իրենք ծառա»

Միլենա Տեր-Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացած պետության քաղաքական դաշտում լինում են կուսակցություններ, որոնց դերակատարությունը ընդհանրապես հասկանալի չէ: Կարծես թե նրանք քաղաքական խամաճիկների դեր են խաղում և փորձում են ինչ որ հարցեր բարձրաձայնելով որոշակի ձայներ շահեն: Բայց մի բան պետք է արձանագրենք, որ այդ հարցերը ոչ միշտ են ճիշտ լինում և հիմնականում, ինչ որ քաղաքականպատվերների շարքից է լինում: 
Կուսակցություններից մասնավորապես մեկը՝ «Քաղաքացու Որոշում» անվամբ այնպիսի աբսուրդային հայատարարություններ է անում, որ մարդիկ հոգնել են նույն տաֆտալոգիան լսելուց:
Կուսակցությունը չի կարող մշտապես միայն մեկ թեմա շահարկել և այնպիսի թեմա, որի հետ իրենք ընդհանարապես կապ չունեն: Ինչպես կարելի է պահանջել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը հրաժարվի պատգամավորական մանդատից, երբ նրան այդ մանդատը հանձնել են ոչ թե նրանք, այլ ժողովուրդը: Հասկանալի է, որ փորձում են բարձր ինչ-որ կեղծ հայտարարություններ անել, բայց վստահաբար կարող ենք ասել, որ այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը տվել են Գագիկ Ծառուկյանին՝ մինչև վերջ էլ շարունակելու են կանգնած լինել իրենց պատգամավորի կողքին, քանի որ նա միշտ իր գործերով ապացուցել է, որ իր խոսքը գործ է, այլ ոչ թե ձեր նման կեղծ հայտարարություններ է արել: 
Բացի այդ, երբ հայտարարություններ են կատարում ինչ որ արդարության մասին, լավ կլիներ, որպեսզի նախ հանրությանը ներկայացնեին սեփական կյանքի սև անկյունները: Լավ կլիներ հասարակությունը իմանար, թե տվյալ կուսակցության նախագահը ինչ հիմունքներով է ազատվել բանակային ծառայությունից, թե ինչ հիմունքներով է տվյալ կուսակցության անդամը Աջափնյակ վարչական շրջանում սրճարան կառուցելու իրավունք ստացել, երբ այդ տարածքը ոչ ոքի չէին տալիս կամ ինչպես է լինում, որ Տավուշի նախկին մարզպետի բնակարանից կատարված գողության մեջ նա կասկածում էր Սուրենի հարազատ եղբորը: Կան այլ բազում հարցեր, որոնց վերաբերյալ հավանաբար չէին ցանկանա խոսել տվյալ անձինք: 
Կեղծ օրակարգեր շահարկելով ոչնչի չես հասնի և այդ սկզբունքը հավանաբար դեռևս չեն հասկացել «Քաղաքացու Որոշում» կուսակցությունում, բայց դա ի վնաս է հենց իրենց, որքան շուտ խելքի գան, այդքան լավ իրենց համար: