Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանԻ տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԻնքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ Ղազինյան
Քաղաքականություն

Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի իրողություններն առավել քան երբևէ պարզ ցույց են տալիս՝ Հայաստանը խճճվել է միջազգային ուժային բևեռների խաղի մեջ՝ չունենալով հստակ կողմնորոշում, ռազմավարություն և պետական շահի գիտակցում։ Ու այս ամենի ֆոնին տարբեր իշխանավորներ հայտարարություններ են անում «խաղաղության դարաշրջանի» բացման մասին՝ միաժամանակ լռություն պահպանելով մեր շահերի իսպառ անտեսման մասին։

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների փոփոխություն. նոր հաշվարկներ տարածաշրջանում

Տարածաշրջանի ուժերի դասավորությունները, կարծես, արմատական վերանայման փուլում են։ Տարիներ շարունակ Ռուսաստանը և Ադրբեջանը փոխշահավետ հարաբերություններ են ունեցել։ Սակայն Արցախի կարգավիճակի «փակումը» փոխեց ամեն ինչ։ Ադրբեջանն այլևս չի փորձում հավասարակշռել ուժային կենտրոնների շահերը, այլ իր ռեսուրսներն ու քաղաքական կապերը ուղղում է դեպի Թուրքիա և Արևմուտք։

Ըստ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի, Բաքուն փորձում է զբաղեցնել Իրանի դատարկվող տեղը՝ դառնալով արևմտյան նախաձեռնությունների հենակետ Կովկասում՝ հրաժարվելով Մոսկվայի հետ խոր ինտեգրումից։ Այս հաշվարկը զուգահեռ ընթանում է Ռուսաստանի՝ Արևմուտքի դեմ ընդլայնվող հակամարտության ֆոնին։ Սա փոխում է ոչ միայն տարածաշրջանային համագումարը, այլ նաև Հայաստանի ռազմավարական նշանակությունը։ Բայց, դժբախտաբար, Երևանը ներկայում որևէ արդյունավետ արձագանք չի տալիս այդ վերադասավորություններին։

Երևանը, հրաժարվելով բազմավեկտոր արտաքին քաղաքականությունից, սկսել է կույր հակառուսական ուղեգիծ՝ առանց բավարար ենթակառուցվածքային և անվտանգային փոխարինիչի։ Բայց առանց էներգետիկ անվտանգության, ռազմական պաշտպանունակության և քաղաքական ինքնուրույնության՝ այս քայլը նման է ցատկի դեպի անդունդ։

Հենց այս մասին է զգուշացնում Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ պետությունները շահերի հիման վրա են կողմնորոշվում, ոչ թե սիրահարվածության։ Եթե Արևմուտքը դառնում է հայաստանցի ղեկավարների նոր իդեալական մոդելը, ապա պետք է հստակ գնահատել՝ ինչ ենք ստանում փոխարենը։

Սյունիքի միջանցք. արդյո՞ք սա նոր քարտեզի նախերգանքն է

Սյունիքի հարցը այս ամենի կենտրոնում է։ Հենց այստեղ է բախվում ներպետական դիսկուրսը. տարածաշրջանային ենթակառուցվածքների արագացված շինարարությունը, ճանապարհների վերակառուցումը հուշում են, որ, այսպես կոչված, միջանցքը փաստացիորեն ձևավորվում է, իսկ իշխանությունն ուղղակի չի համարձակվում դա բարձրաձայնել։

Մինչ հասարակության միտքը զբաղված է Եկեղեցու դեմ արշավներով կամ ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով, Սյունիքը դարձել է լուռ առևտրի օբյեկտ։ Միջանցքը՝ առանց ինքնիշխան վերահսկողության, նշանակում է ոչ միայն սահմանների կորուստ, այլ նաև նոր աշխարհաքաղաքական քարտեզի առաջացում, որում Հայաստանը կարող է ընդհանրապես տեղ չունենալ։

Ներքին ռեպրեսիաներ՝ արտաքին զիջումներին զուգահեռ

Պետական անվտանգության և ռազմավարական մտածողության բացակայության ամենավտանգավոր արտահայտությունը դարձել է ներքին ճնշումների սրումը։ Քանի դեռ իշխանությունները չեն կարողանում պաշտպանել ազգային շահերը արտաքին խաղացողների առաջ, փորձում են ճնշել ներսում այն ձայները, որոնք բարձրաձայնում են այս սպառնալիքների մասին։ Քրեական գործեր, վարչական հալածանքներ, ազատ խոսքի սահմանափակում. իշխանությունը, վախենալով հանրային դիմադրությունից, ընտրում է բռնաճնշման ուղին՝ փորձելով կանխել սթափ դատող մարդկանց ձայնը։ Սա արդեն տեսական գնահատական չէ։ Վերջին ամիսների զարգացումները ցույց են տալիս՝ Հայաստանում արդարադատությունն աստիճանաբար վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

Կանգ առնելու վերջին հնարավորությո՞ւնը

2025 թվականը կարող է դառնալ ճակատագրական սահմանագիծ Հայաստանի համար։ Թերևս վերջին տարին, երբ դեռ հնարավոր է կանգնեցնել ազգային ռեսուրսների, տարածքների և ինքնիշխանության օտարումը։ Եվ հենց Սյունիքը, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, այդ կորուստների վերջնագիծն է լինելու։ Եթե միջանցքը հանձնվի, եթե Ադրբեջանի պահանջներն առանց դիմադրության կատարվեն, եթե նոր բնակեցման քաղաքականություն իրականացվի՝ Հայաստանի դեմքը այլևս չի լինի նույնը։ Հենց հանձնեցինք այդ ճանապարհը, մենք կորցնելու ենք ամեն ինչ։

Պատմությունը չի ներում անհեռատեսներին։ Եվ ժամանակը շատ քիչ է։

ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում