Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով արտապատվիրակման սկզբունքի կիրառման հարցը մնում է Հայաստանի համար քննարկման առարկա։ Այդ մասին նախօրեին հայտարարել էր ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Ճիշտ է, սրանից հետո պարզաբանմամբ հանդես եկավ ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը՝ նշելով, թե փոխնախարարի խոսքն աղճատվել է, սակայն բուն հերքումն ավելի շատ հարցեր առաջացրեց:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ արտապատվիրակում բառով քողարկելով զիջումը. «Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում եկել են կարևոր որոշման՝ թրքամետ քպական թիմի ղեկավարը հայկական ազգային ու պետական շահերը հերթական անգամ զիջում է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ դա ներկայացնելով որպես խաղաղության դարաշրջան կամ խաղաղության պայմանագրի նախաստորագրում։ Փաշինյանը զիջում է Սյունիքը՝ դնելով հայոց պետականության կազմաքանդման հիմքը»։

Ըստ Սաֆարյանի, Հայաստանի համար շարունակում է քննարկելի հարց մնալ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում գործառույթների արտապատվիրակումը միջազգային որևէ լիցենզավորված ընկերության, եթե գործընթացը իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո։ Ըստ տելեգրամ ալիքի հեղինակների, «գեղեցիկ բառերի հետևում թաքնված է հերթական զիջումը Բաքվին և Անկարային։ Փաշինյանն ու ՔՊ-ն պատրաստ են «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ հսկողությունը տրամադրել ԱՄՆ-ին, այսինքն՝ դրվում է Հայաստանից ու ընդհանրապես Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու սկիզբը»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպման վերաբերյալ հարցին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե Միացյալ Նահանգները աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության խթանման ջանքերին։

«Հասկանալի է, որ եթե Զանգեզուրի միջանցքի նկատմամբ հսկողությունը տրամադրվի ԱՄՆ-ին կամ որևէ արևմտյան կամ այնպիսի միջազգային կազմակերպության, որի հետևում կանգնած է լինելու Արևմուտքը, այդ լոգիստիկան ուղղված է լինելու ՌԴ-ի ու Իրանի դեմ։ ՀՀ-ն կտրվելու է Իրանից, իսկ Երևանն ու ՀՀ մյուս շրջանները՝ Սյունիքից։ Այսինքն, «Զանգեզուրի միջանցքը» դե-ֆակտո Մեծ Թուրանի կյանքի ճանապարհն է լինելու: Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանն ու թիմը հիանալի դաշնակիցներ են, և նրանց վերարտադրությունը 2026 թվականին ձեռնտու է միայն թուրքերին և ադրբեջանցիներին, սակայն մահացու է լինելու հայոց պետականության և ՀՀ քաղաքացիների համար»,-գրում է «Հանրապետության հրապարակը»։

Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում Աբու Դաբիում կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:

«Փաշինյան-Ալիև ուղիղ շփումները՝ առանց ՌԴ-ի միջնորդության, ձեռնտու է Արևմուտքին և Ադրբեջանին, քանի որ նրանք փուլ առ փուլ նոր զիջումներ են կորզում հայկական կողմից»,-գրում են ալիքի հեղինակները և ամփոփում, որ, այսպիսով, սահմանազատման անվան տակ քպականները նորանոր տարածքային զիջումներ են անելու Բաքվին, այդ թվում՝ ընդունելով ադրբեջանցիների վերադարձի մասին Ալիևի պահանջը և դրանով ընդմիշտ փոխելով ՀՀ-ի էթնիկ-կրոնական, դեմոգրաֆիկ դեմքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում