Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ Քահանայից ժողով է կայացել, որի մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել «հայրենի երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով»: «Համայն հայության Սրբություն Սրբոցի նկատմամբ սույն ոտնձգությունը, սրբավայրի աղոթական միջավայրի խաթարումը և Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևոր դասի նկատմամբ նման վերաբերմունքը խստորեն դատապարտելի և մերժելի են։ Հայոց Եկեղեցու նվիրապետության, մեր նվիրական արժեքների ու սրբությունների թիրախավորումն անընդունելի է և անհանդուրժելի՝ հղի ազգի և հայոց ապագայի համար անդառնալի հետևանքներով։ Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև», - հայտարարել են Քահանայից հավաքի մասնակիցները:

Մեր տեղեկություններով, ժողովի ընթացքում բոլոր քահանաներն իրենց աջակցություն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և որևէ մեկը նույնիսկ կես խոսքով չի փորձել արդարացնել իշխանությունների վարքը։

Արշավ սկսելով եկեղեցու վերնախավի և կաթողիկոսի դեմ՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, հույս է ունեցել, որ եկեղեցու ներսում էլ որոշակի աջակցություն կարող է ստանալ, քահանաների և եպիսկոպոսների մի մասին օգտագործել իր կեղտոտ նպատակների համար։ Եկեղեցում էլ, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմում հակասություններ և խնդիրներ կարող են լինել, բայց այս դեպքում Հայ առաքելական եկեղեցու միասնականությունը լրջորեն անհանգստացրել է գործող իշխանություններին։ Նույնիսկ ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին չխնայեցին, հեռացրեցին պաշտոնից, քանի որ նա մասնակցել էր հօգուտ Սամվել Կարապետյանի բողոքի ակցիային։ Իսկ Ժամկոչյանին համարում էին իշխանության աջակից։ Թերևս, եկեղեցականները հասկացել են, որ առանձին-առանձին Փաշինյանին կհաջողվի իրականացնել իր ստոր մտահղացումները, և որոշել են միասնական հանդես գալ ապիկար ու դավաճան իշխանության դեմ։ Հենց դա է խուճապ առաջացնում ՔՊ շարքերում։

Դիանա Բարխուդարյան