Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
 «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Քաղաքականություն

Նիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն Աշոտյան

Թեպետ Հայաստանի քաղաքական իրականությունը վաղուց դուրս է դասական քաղաքագիտական օրինաչափություններից, բարոյագիտության հիմունքներից և նույնիսկ աստղագուշական ցնդաբանություններից, այնուհանդերձ կա մի գիտական ոլորտ, որով հնարավոր է բացատրել մեր երկրի ներկայիս ներքաղաքական վիճակը։

Դա փիլիսոփայությունն է, որի գործիքակազմը թույլ է տալիս ընդհանուր գծերով հասկանալ իրադարձությունների հիմնական բնութագրիչները և լուծումներ որոնել։

Ըստ այդ մեթոդաբանության՝ Հայաստանի քաղաքական գործընթացների հիմնական դերակատարներին կարելի է դասակարգել «մատերիալիստների», «իդեալիստների» և «դուալիստների»։

ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏՆԵՐ

1. Նիկոլ և ՔՊ

2018-ին որպես իդեալիստներ դիրքավորված և նման կարգախոսներով իշխանությունը զավթած խմբակը շատ արագ վերածվեց քաղաքական մատերիալիստների, որոնց համար առաջնայինը դարձավ մատերիան, սուբստրատը, նյութը (քաղաքական իմաստով միշտ չէ, որ նույնական է նյութականի հետ):

Իսկ վերջին ամիսներին այդ վայրագ մատերիալիզմը դարձավ նրանց բացահայտ կրեդոն՝ «իրական Հայաստան», «զիջենք, որ լավ ապրենք», իսկ «նաղդ սեռաելուստը նիսյա երշիկեղենից լավ է» տրամաբանությունը նրանց արտաքին քաղաքական մատրիցան է։

Խուրդել վեհ, բայց «վերացական» գաղափարները` հանուն շոշափվող (չշփոթել շոշափելիի հետ) և այս պահին շահավետ երևույթների՝ իշխանություն, լծակ, փող, առևտուր։ Ներքին քաղաքականության մեջ սրանց մատերիալիզմի բաղկացուցիչ մաս են, օրինակ, քաղբանտարկյալներով լցված բանտերը, փնթի թխած քրեական գործերը, հարկերի բարձրացումը և նույնիսկ համերգա-փառատոնա-միջոցառումային տենդը։

Ընդդիմությանը պարտվելով գաղափարական պայքարում, հանրությանը առաջարկելով ի սկզբանե մերժելի և «փչացած» իդեաներ, նրանք որոշեցին, ռուսի ասած՝ не заморачиваться, և անցան անթաքույց մատերիալիստական գործիքակազմի։

2. Երկրորդ նախագահի ճամբար

Ընդդիմության ամենամեծ կորիզը, որքան էլ իր մեջ ներառում է «ավանդական» իդեալիստներին` ի դեմս ՀՅԴ-ի, այնուամենայնիվ, իր վերջին դրսևորումներով, որոնք սկիզբ առան Ռոբերտ Քոչարյանի փետրվարյան ասուլիսից, հստակ տեղափոխվել է մատերիալիստական բևեռ, ինչը հատկապես ցայտուն է դարձել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի նկատմամբ իրենց մոտեցումներում։

«Утром – деньги, вечером- стулья» բանաձևը (օրինակ՝ «բերեք իմպիչմենտի համար բացակայող 2 ստորագրությունները, հետո մերը կտանք», «թող փողոց լցվի, նոր կմտածենք միանալու մասին» և այլն) տիպիկ, աղաղակող քաղաքական մատերիալիզմ է, որը խորքային դիսոնանսի մեջ է մտնում երկրում մոլեգնող տեռորի, նոր կենսական զիջումների առարկայական ռիսկերի և «Հայրենիքը փրկելու» երբեմնի մեյնսթրիմային գաղափարի ֆոնին։ Իսկ այս մատերիալիզմի «թագն ու պսակը» իշխանափոխության հիմնական հույսը 2026թ. խորհրդարանական ընտրությունների հետ կապելն է։

3. Նիկոլական սատելիտներ

Տարաբնյույթ «եվրաքվեները», «Հուրիեթ» գործընկերը, հակառուսականության գոմաղբի վրա սնկի պես աճող ազդեցության գործակալները, որքան էլ թաքնվեն ամպագոռգոռ լոզունգների և գաղափարների տակ, միևնույն է, բացահայտ մատերիալիստ են, բառի ամենավուլգար իմաստով։ «Փողին մուննաթ» երեքլիրայանոց այս վոկալ-ինստրումենտալ հանրույթը բուծվում, բազմանում և բարգավաճում է ոչ թե եվրոպական քաղաքակրթական ժառանգությամբ, այլ «Եվրո-Թյուրքիյե» կոնսորցիումի շնորհիվ։

ԻԴԵԱԼԻՍՏՆԵՐ

1. Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի

Այո, Փաշինյանի հարձակումների հետևանքով մեր եկեղեցին դարձավ բացահայտ քաղաքական գործոն, որքան էլ այս ճշմարտությունը գուցե դեռ խորթ թվա հոգևոր առաջնորդների համար։ Ի դեպ, որքան շուտ գիտակցվի և ընդունվի այս նոր իրողությունը հենց եկեղեցու կողմից, այնքան ավելի արդյունավետ կլինի նրա ազգային-հոգևոր նկարագրի պահպանումն ու գոյությունը։

Թյուրըմբռնումներից և պրիմիտիվ մանիպուլյացիաներից խուսափելու համար հատուկ ընդգծեմ, որ ասածս չի նշանակում, որ եկեղեցին պիտի «մտնի քաղաքականություն», ասածս նշանակում է, որ եկեղեցին իր հոգևոր-ազգային նկարագիրը պաշտպանելու համար անխուսափելիորեն պիտի դիմի նաև քաղաքական գործիքակազմի, այսինքն` լրացնի իր «իդեալիստական» զինանոցը «մատերիալիստականով»։

Չէ՞ որ հարձակվողների դեմ «через бедро» հնարք կիրառելու հմտությունը դեչ չի նշանակում, որ դուք ձյուդոիստ եք։

2. Սամվել Կարապետյան

Հայ ազգային բարերարի հանդեպ լկտի և վայրագ արշավն իրեն միանգամից դարձնում է լուրջ պոտենցիալով ազդեցիկ քաղաքական գործոն։ Սակայն չմոռանանք, որ գործընթացի մեկնարկի հիմքում Սամվել Կարապետյանի իդեալիզմն էր՝ Հայ Առաքելական եկեղեցուն փաշինյանական հարձակումներից պաշտպանելու պատրաստակամությունը։

Եվ սա ունիկալ երևույթ է, քանզի անգամ նրա բազմամիլիարդ կարողությունն իրեն չի դարձնում մատերիալիստ։ Իր համար առաջնային են արժեքները, գաղափարների, իմաստները՝ այն ամենը, ինչը բնորոշ է դասական իդեալիստներին։

Եթե իր կերպարի շուրջ ձևավորվի ինստիտուցիոնալ, քաղաքական կառույց, ապա այդ իդեալիզմը, ինչպես Եկեղեցու դեպքում, կհամալրվի նաև մատերիալիստական գործիքակազմով։

ԴՈՒԱԼԻՍՏՆԵՐ

1. Երրորդ նախագահի ճամբար

Այս խմբի կորիզը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որն իր 35-ամյա պատմության մեջ ապրել է այս փիլիսոփայական դեգերումների տարբեր էտապներ. հիմնադրվելուց մինչև իշխանության գալը՝ ռոմանտիկ իդեալիստներ, իշխանության տարիներին՝ չափավոր մատերիալիստներ, իշխանազրկումից հետո՝ կրկին իդեալիստներ, բայց այս անգամ՝ ռացիոնալ։

Հունիս ամսից, հայտարարելով իմպիչմենտի գործընթացի մեկնարկի և ստանձնած պատասխանատվության մասին, Հանրապետականը դիրքավորվեց որպես դուալիստ քաղաքական ուժ՝ մինչև ընտրությունները Նիկոլին հեռացնելու գաղափարի և այդ ուղղությամբ ներդրվելիք մատերիալիստական ռեսուրսի համադրմամբ:

Ամփոփելով վերլուծությունս և չհավակնելով վերջին ատյանի ճշմարտություններին՝ ուզում եմ եզրափակել հետևյալ բանաձևումով՝

1. Նիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ։

2. Այդ հաղթանակի համար առանձին վերցրած քաղաքական մատերիալիզմը կամ քաղաքական իդեալիզմը բավար չեն։

3. Միակ տարբերակն այս երկու մոտեցումների մեկտեղումն է՝ «գաղափար + սուբստրատ»։

4. Ուստի, օրհասական է ընդդիմադիր «մատերիալիստների» և «իդեալիստների» տրանսֆորմացիան «դուալիստների»՝ իմ նկարագրած, կամ որևէ այլ եղանակով։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
«Ձորաղբյուր» ՏԿՀ

13.07.2025թ.