Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Կարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ է

Կալանավորված գործարար բարերար «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գործողությունները գնում են Նիկոլ Փաշինյանի համար ամենա ոչ բարենպաստ հունով։ Կարապետյանը մեկուսարանից հայտարարություն է տարածել, նշելով, որ առաջին իսկ հանրահավաքը հաստատել է իշխանության գլխավոր վախը՝ ժողովուրդը վստահ է, որ ուժեղ է ու բռնաճնշումներից չի կոտրվում։ Կալանավորված գործարարը նշել է, թե մեծ հարգանքով է վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։ Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը։ Նույնիսկ այսօրվա վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից»,- նշել է Կարապետյանը, և հավելել, թե քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։ «Անելո՛ւ ենք՝ մեր ձևով»,- նշել է նա։

Հաշվի առնելով Կարապետյանի ունեցած ռեսուրսները, մեծ հեղինակությունը Ռուսաստանում, նաև այն հանգամանքը, որ վերջինիս պրակտիկորեն հնարավոր չէ կապել «նախկիններ-ներկաներ» դիսկուրսի հետ, նոր քաղաքական ուժը կարող է իրական այլընտրանք դառնալ «Քաղաքացիական պայմանագրի» համար, զրկելով նրան մանևրելու հնարավորությունից։ Հենց սա է հիմնական խնդիրը, որ գործող իշխանության մեջ արդեն խուճապ է առաջանում։

Ավելին, արձանագրելով, որ գործող վարչակարգի տարբեր օղակներում էլ կան իսկական պրոֆեսիոնալներ, Սամվել Կարապետյանը դուռը բաց է թողնում նրանց հետ համագործակցության համար, ինչը ևս լուրջ հանգամանք է։ Փաշինյանն իր իշխանությունը մինչ օրս կարողացել է պահպանել «սև ու սպիտակի» տրամաբանության, «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը չարաշահելու շնորհիվ, իսկ այսօր այդ դիսկուրսից դուրս ցանկացած առաջարկ արդեն իսկ խարխլել է գործող վարչակարգի հիմքերը։

Անի Բաբայան