Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2020 թվականի փաշինյանական ծանր պարտությունից հետո 2022 թ. հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն Արցախը հռչակեց որպես ադրբեջանապատկան տարածք: Հետո եկավ 2023 թվականը՝ որպես դրա հետևանք:

Թվում էր, թե որևէ հայկական իշխանություն պետք է ամեն կերպ կանգներ ցեղասպանական ոճրագործության ենթարկված Արցախի հայության կողքին, պետք է հնարավոր բոլոր միջազգային ատյաններում բարձրաձայներ նրանց անկապտելի իրավունքների մասին, պետք է, պետք է, պետք է... Բայց տրամագծորեն հակառակն է: Այնպիսի տպավորություն է, որ իշխանություն համարվողները որդեգրել են Արցախի հայությանը «դաբիտ» անելու մոտեցում:

Արցախի տևական շրջափակմանը հաջորդած՝ հայության բռնի տեղահանությունից հետո Փաշինյանի իշխանությունը իր «պարտականությունը» սահմանափակեց ինչ-ինչ դրամական հատկացումներով: Ավելին, արվեց այնպես, որ Արցախի հայությունը «ցրվեց» տարբեր բնակավայրերով, գյուղերով, քաղաքներով: Հաջորդող 2024-ին ու հատկապես հիմա Փաշինյանի իշխանությունն այնպիսի մթնոլորտ ու պայմաններ է ձևավորել, որ Արցախի հայության մի որոշակի մասը ստիպված լինի Հայաստանի Հանրապետությունից էլ հեռանալ: Եվ շատերն էլ արդեն հեռացել են: Ավելին, հաճախ մեր արցախցի հայրենակիցներին, որ առանց այդ էլ կորցրել են բացարձակապես ամեն ինչ, իշխանությունները և նրանց գովաբանող քարոզիչները վերաբերվում են թշնամանքով:

Իսկ երբ մարդիկ իրենց իրավունքների մասին են բարձրաձայնում, անպատկառ վարքի ու խոսքի դրսևորման են հանդիպում թե՛ ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյայի, թե՛ վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի, թե՛ քպականների կողմից, այնքան, որ նրանցից մեկը, ի հակադարձում արցախցու ցանկության, թե իր տունն ու հայրենիքն է ուզում, հեգնանքով ասում է, թե իրենք էլ «ծովից ծով Հայաստան» են ուզում:

Ինչպիսի՜ ցինիզմ, հատկապես մի իշխանության ներկայացուցչի կողմից, որ Արաքսից այն կողմ Արևմտյան Հայաստան չի տեսնում, որ Արարատ սարը հայկական չի համարում, որ, որ, որ...

Այս ամենին գումարենք նաև արցախցիների հետ տարվող «զրույցները», ահաբեկումները, Արցախ անունը մոռացության տալու բոլոր ճիգերը, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա: Երևի մի օր էլ Արցախ անունը տալու համար գործեր հարուցեն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում