Մոսկվայի քաղաքային դատարանը 3 ամսով երկարաձգել է Խաչատուրյան քույրերի կալանքը
Մոսկվայի քաղաքային դատարանը երեք ամսով երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն դատարանի դահլիճից, վճռի համաձայն՝ մինչև հոկտեմբերի 28-ը երկարաձգվում է որոշակի գործողությունների արգելքը:
Փաստաբան Ալեքսեյ Պարշինն ավելի վաղ հայտնել էր, որ քննությունն ստուգում է, թե արդյոք բռնաբարել է Միխայիլ Խաչատուրյանն իր դուստրերին: Պաշտպանի խոսքով՝ Խաչատուրյանի գործողություններն ստուգվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 117, 132 և 133 հոդվածներով նախատեսված հանցագործությունների՝ խոշտանգումների և սեռական հանցագործությունների առնչությամբ:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 27-ին: Հետաքննության տվյալներով՝ երեք քույրերը դանակահարել են հորը Մոսկվայի իրենց բնակարանում: Ձերբակալվածները գտնվել են քննչական մեկուսարանում, սակայն հետագայում նրանց նկատմամբ խափանման միջոցը մեղամացվել է և փոխարինվել «որոշակի գործություններ անելու արգելքով»:
2019-ի հունիսին քննությունը նրանց մեղադրանք է առաջադրել ամենածանր բնորոշմամբ՝ կանխամտածված սպանություն մի խումբ անձանց կողմից: Աղջիկներին սպառնում է 8-20 տարվա ազատազրկում:
Փաստաբանները հայտնել են, որ քննությունը մեղադրանքի որակավորումն անփոփոխ է թողել, թեև պարզվել է, որ քույրերն ապրել են «բազմամյա հոգեբանական ճնշված վիճակում»: Պաշտպանությունը նշում է, որ հայրը պարբերաբար ծեծի է ենթարկել աղջիկներին և սեռական բռնություն է գործադրել




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT