Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԻնքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԳնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. ՂազինյանՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած Համաշխարհային գենդերային անհավասարության (Global Gender Gap Report) վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը, չնայած դրական կարգավիճակ է զբաղեցնում, սակայն շարունակում է ունենալ բավական խոցելի դիրք ինչպես տնտեսական, այնպես էլ կրթական և քաղաքական բնագավառներում։ Այսպես, Հայաստանը գենդերային անհավասարության 73,1 % ինդեքսով 2024 թ. զբաղեցնում է համաշխարհային վարկանիշային աղյուսակի 59-րդ հորիզոնականը:

Գենդերային անհավասարությունը հասարակական կառուցվածքի մեջ խորապես արմատացած համակարգային արգելք է, որը ոչ միայն սահմանափակում է անհատների հնարավորությունները, այլև կազմաքանդում է հասարակության զարգացման բուն հիմքերը՝ հետևողականորեն թուլացնելով տնտեսական աճը, խախտելով սոցիալական համախմբվածությունը և ուղղակիորեն սպառնալով ժողովրդավարական արժեքներին ու ինստիտուտներին։ Պատահական չէ, որ «Լույս» հիմնադրամն առանձին վերլուծությամբ անդրադարձ է կատարել այս խնդրին։ Հատկանշական է, որ նշված ուղղությամբ անհավասարությունը գործում է ոչ թե որպես առանձին միջադեպերի շարք, այլ որպես փոխկապակցված նորմերի, կարծրատիպերի և ներհասարակական հարաբերությունների մի ամբողջություն, որը սերունդներ շարունակ վերարտադրվում է մշակույթի, կրթության, օրենսդրության և առօրյա փոխազդեցությունների միջոցով։

Տնտեսական տեսանկյունից գենդերային անհավասարությունը կարելի է դիտարկել որպես կորսված հնարավորությունների պատճառ։ Երբ կանանց մասնակցությունը աշխատուժին սահմանափակվում է, կամ երբ նրանք կենտրոնանում են ավելի ցածր վարձատրվող ոլորտներում կամ չեն կարողանում առաջխաղացում ունենալ ղեկավար պաշտոններում, տուժում է ոչ միայն կնոջ անհատական բարեկեցությունը, այլև պետության համախառն ներքին արդյունքը։ Աշխատավարձերի տեսանելի տարբերությունը, երբ նույն աշխատանքի համար կանայք ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ, ուղղակիորեն նվազեցնում է ընտանիքների գնողունակությունը և ներքին պահանջարկը։ Սակայն տնտեսական վնասը դրանով չի սահմանափակվում։

«Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսի գծով Հայաստանը վայելում է համեմատաբար բարձր մակարդակ, սակայն անցած տարի այս ուղղությամբ խիստ նահանջ արձանագրվեց՝ 3,9 տոկոսային կետով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային ցուցակում կորցրեց 26 աստիճան։ Այս նահանջը պայմանավորված է մասնավորապես աշխատանքի մասնաբաժնի ու ստացվող եկամուտների անհավասարակշռությամբ՝ արական սեռի աշխատողների եկամուտները զգալիորեն ավելացել են, չնայած որ կանանց մասնակցության հարցում նահանջ չի զգացվել։ Սա էական ակնարկ է, որ տնտեսական հավասարության ոլորտում ՀՀ-ն արագորեն կորցնում է ձեռք բերած դիրքերը։

Անհավասարության ամենաթաքնված, բայց և ամենածանր տնտեսական խնդիրներից մեկը չվարձատրվող խնամքի աշխատանքն է՝ երեխաների, տարեցների և ընտանիքի խնամքը, որն անհամաչափորեն դրված է կանանց ուսերին։ Այս «անտեսանելի» աշխատանքը, որը կազմում է տնտեսական բարեկեցության հիմքը, դուրս է մնում պաշտոնական վիճակագրությունից՝ միաժամանակ խլելով կանանց ժամանակն ու էներգիան, որը նրանք կարող էին ներդնել կրթության, մասնագիտական զարգացման կամ վճարովի աշխատանքի մեջ։

Սոցիալական հարթությունում անհավասարությունը քայքայում է հասարակության ամենակարևոր կապերը՝ վստահությունը և համերաշխությունը։ Այն սնում է բևեռացումը և կոնֆլիկտները՝ ստեղծելով վախի և անապահովության մթնոլորտ, որը խաթարում է ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ համայնքի կայունությունը։ Երբ հասարակության անդամների մի զգալի մասը զրկված է հիմնարար անվտանգության զգացումից, անհնար է խոսել սոցիալական կապիտալի և քաղաքացիական ներգրավվածության մասին։ Ավելին, անհավասար հնարավորությունները կրթության և առողջապահության ոլորտում սերնդեսերունդ վերարտադրում են աղքատության և մարգինալացման շղթաներ՝ խորացնելով սոցիալական անդունդը։

Կրթության ոլորտում ևս անհանգստացնող միտում կա։ Եզակի բարձր արդյունքներից հետո «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսում 98 %–ից միանգամից մինչև 96,9 %-ի նվազումը զեկույցը գնահատում է որպես «չափազանց լուրջ վատթարացում»։ Դա պայմանավորված է տարրական և միջնակարգ կրթական համակարգերում աղջիկների ներգրավվածության նվազումով, մինչդեռ տղաների ներգրավման կրճատումը ավելի մեղմ է եղել։ Սա արտահայտվում է նաև կրթության հասանելիության մակարդակում անհավասարակշռությամբ։

Ի վերջո, գենդերային անհավասարությունը ժողովրդավարության լակմուսի թուղթն է։ Չի կարող լինել լիարժեք ժողովրդավարություն մի երկրում, որտեղ բնակչության կեսի ձայնը, փորձառությունն ու տեսլականը պատշաճ կերպով ներկայացված չեն որոշումների կայացման գործընթացներում։ Կանանց թերներկայացվածությունը քաղաքականության և բիզնեսի ղեկավար օղակներում հանգեցնում է նրան, որ ընդունվող օրենքներն ու քաղաքականությունները հաճախ անտեսում են կամ երկրորդական են դարձնում սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության և խնամքի հարցերը։

Սա ստեղծում է մի արատավոր շրջան, որտեղ քաղաքական համակարգը չի արձագանքում հասարակության մի ստվար զանգվածի կարիքներին, ինչն իր հերթին առաջացնում է օտարում և անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ։ Իսկական ժողովրդավարությունը պահանջում է ներառականություն, որտեղ բոլոր քաղաքացիներն ունեն հավասար հնարավորություն՝ մասնակցելու իրենց հասարակության կառավարմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում