Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Փաշինյանը փորձում է նեղը գցել արցախցիներին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հուլիսի 12-ից բողոքի ակցիաներ է անում Ազատության հրապարակում, ապա և կառավարության դիմաց՝ պահանջելով Հայաստանի գործող իշխանություններից կատարել իրենց պարտավորությունները և ապահովել արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը։ Երեկ էլ արցախցիների ներկայացուցիչները կառավարությունում հանդիպել են բարձրաստիճան պաշտոնյաների, հանդիպումը պլանավորածից երկար է տևել։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով, բնակվարձի ծրագիրը շարունակելու հնարավորության շուրջ որևէ ձևով համաձայնություն չի եղել։ «Նշեցին, թե կառուցողական են տրամադրված ծրագրերի բարելավումների նկատմամբ, սակայն ես իմ փորձից կարող եմ ասել, որ անիմաստ է»,- նշել է Ստեփանյանը։

Խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, թե արցախցիների անօթևան մնալը կառավարության համար հիմնավոր պատճառ չէ և թերևս դրանով է պայմանավորված, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տխրահռչակ Տարոն Չախոյանն էր դուրս եկել լրագրողների մոտ, հայտարարելով, որ անօթևաններ կան նաև Գյումրիում, և միայն արցախցիները չեն, որ սոցիալական խնդիրներ ունեն։

Փաստացի, գործող իշխանություններն ամեն ինչ անում են արցախցիներին Հայաստանից դուրս մղելու, նրանց քաղաքական ակտիվությունը նվազեցնելու, ինչպես նաև ճնշելու և պատժելու համար։ Եվ առաջիկայում նման վերաբերմունքը գնալով ավելի խորանալու է։ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, անվտանգային հարցերի փորձագետ Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, արցախցիների նկատմամբ իշխանության դրսևորած պահվածքն ապօրինություններից մինչև անհարգալից վերաբերմունք ունի մեկ պատճառ, որի անունն է Նիկոլ Փաշինյան։ «Փաշինյանն ամեն գնով փորձում է թաղել այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ՝ դրանով փորձելով և հանձնումը մոռացության տալ, և գոհացնել թուրք-ադրբեջանական տանդեմին»,- նշում է պատգամավորը։ Իսկ արցախցիների դեմ նման քայլերով իշխանությունը ոչ միայն տեղում է փորձում ապահովել իր անվտանգությունը, այլ նաև կատարել Իլհամ Ալիևի պահանջները և ցույց տալ իր հավատարմությունն այսպես կոչված կարգավորման գործընթացին։

Լիլյա Հակոբյան