Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Քաղաքականություն

Երդվյալ թշնшմիներ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Վերջերս Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանցիներ՝ 25 տարվա վաղեմության հանցագործությունների հետաքննության շրջանակում: Երկու կասկածյալ մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ, մյուսները դաժան ծեծվել են: Ադրբեջանը կոշտ է արձագանքել՝ չեղարկելով ռուսական մշակույթին նվիրված միջոցառումները, խուզարկելով Sputnik լրատվական գործակալության գրասենյակը և ձերբակալելով ռուսաստանցի ծրագրավորողների: Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնչել են սպառնալիքներ Բաքուն «երեք օրում գրավելու» մասին։ Թեև կողմերի միջև լայնածավալ պատերազմը քիչ հավանական է, սակայն հարաբերությունների խզումն իրական է և Մոսկվայի համար վտանգավոր, քանի որ Հայաստանը, 30 տարի շարունակ Ադրբեջանի հետ դաժան պատերազմներ մղելուց հետո, միանում է իր վաղեմի թշնամուն՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը՝  «Երկու երդվյալ թշնամիներ միավորվում են Պուտինի դեմ. Հայաստանը միանում է Ադրբեջանին՝ սպառնալով Կովկասում Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտին» վերտառությամբ հոդվածում, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Հուլիսի 10-ին Ալիևը և Փաշինյանը հանդիպել են՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները` Tert.am), որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։ Այս միջանցքը կհանդիսանա Չինաստանից Եվրոպա ձգվող առևտրային երթուղու՝ «Միջին միջանցքի» մաս։ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ երթուղին պետք է վերահսկվեր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից։ Սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է, քանի որ  Ալիևը ցանկանում է Մոսկվային դուրս մղել գործարքից և այն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ դնել», - նշում է աղբյուրը։

«Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Դրա կորուստը լուրջ հարված կլինի», - ասել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի (բրիտանական պաշտպանության ոլորտի վերլուծական կենտրոն) միջազգային անվտանգության հարցերով բաժնի տնօրեն Նիլ Մելվինը:

The Telegraph-ը հիշեցնում է, որ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս հանդիպել են Ստամբուլում, ինչը զգալի քայլ է՝ հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա դիվանագիտական բացակայությունը։ Էրդողանը նշել է, որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Tert.am) հարցում դրսևորում է «ավելի ճկուն մոտեցում»։

Ինչ վերաբերում է ռուսական ազդեցությանը, ապա, ըստ հոդվածի, դրա թուլացումը սկսվել էր 2023-ին՝ երբ ՌԴ խաղաղապահները չեն միջամտել Ադրբեջանի ռազմական գործողություններին Արցախում։ Այդ ընթացքում Արցախի գրեթե ողջ հայկական բնակչությունը փախել է, իսկ Ադրբեջանը մեղադրվել է էթնիկ զտման համար։ Դրանից հետո Փաշինյանը դիմել է Արևմուտքին և սկսել հաշտեցման ուղի Բաքվի հետ՝ հավատալով, որ Հայաստանի երկարաժամկետ ապագան վտանգված է, եթե այն թշնամական հարաբերություններ պահպանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս տեսակետը ժողովրդականություն չի վայելում Հայաստանում, իսկ Փաշինյանն ունի աշխարհում ցանկացած առաջնորդի ամենացածր վարկանիշներից մեկը:

Պարբերականը եզրափակում է, որ այս ամենի ֆոնին Հայաստանը և Ադրբեջանը, որոնք մի ժամանակ դիտարկվում էին որպես խորհրդային արբանյակներ, այժմ նոր ուղի են ընտրում՝ առանց Ռուսաստանի։