Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ներկայացնում էր իրենց ձևավորելիք քաղաքական նոր ուժի մոտեցումները, իրենց մասին տարածվող ու տարածվելիք հնարավոր ֆեյք կամ մանիպուլ յատիվ շահարկումները: Կարելի է համաձայնել, կարելի է չհամաձայնել, կարելի է բանավիճել, բայց դրա մասին չէ, որ ուզում ենք նշել:

Ուշադրություն գրավեց այն, որ բանախոսն իր ասելիքը ներկայացնում էր հանդարտ, առանց նյարդայնության, խոսքը շատ գրագետ էր, հստակ, ընկալելի, փաստարկված, կոնկրետ «մեսիջներով»: Ու ակամայից մի դիտարկում շամփրեց. սկսել ենք լավ զգալ զուտ միայն նրանից, որ գրագետ, հավասարակշռված խոսք ենք լսում: Ու բացարձակ կոնկրետ անձի հարցը չէ:

Հասկանում եք, չէ՞, հասել ենք մի վիճակի ու միջավայրի, որ հանրային հարթակից հնչող գրագետ, խելացի, հիմնավորված, «պարականոն» կոյաբառամթերք չպարունակող խոսքը (անկախ նրանից, թե ինչի մասին է, կամ՝ համաձայն ես, թե ոչ) ինքնին արդեն դրական և ուրախալի է ընկալվում: Փաստորեն, հասել ենք այնպիսի վիճակի, որ, մեր ավագների ասած, մի խելոք խոսքի կարոտ ենք մնացել: Դժվար էր մի քանի տարի առաջ մտածել, որ կազմակերպված, առանց հայհոյանքի խոսքի կարոտ պիտի մնանք: Ու իսկապես, ի՞նչ ենք տեսնում, ինչի՞ մեջ, ի՞նչ բառային միջավայրում ենք, ահա, արդեն 7 տարի՝ 24/7 ռեժիմով:

Անդադար զազրախոսություն, հիստերիկաներ, ջղագրգիռ արտահայտություններ, հայհոյանք, պիտակավորում, մի խոսքով՝ «պարականոնություն»: Գումարած՝ թշնամանքի ու ատելության սերմանումն ու խորացումը: Թե կազմակերպված, փաստարկված, գրագետ խոսք էլ կա, միայն ընդդիմադիր դաշտից է: Այո, հասարակության մեջ կա ինչ-որ շերտ, որ նման գռեհկաբանության սպառող է, ոմանք նույնիսկ հրճվանք ու բավարարվածություն են զգում նման դրսևորումներից: Ի դեպ, ոչ միայն մեր հասարակության մեջ: Առհասարակ՝ կա նման բան: Բայց մեր դեպքում խնդիրն այն է, որ լուսանցքային այդ երևույթը հասցվել է պետական խոսույթի մակարդակի ու տարածվում է, քարոզվում, անխուսափելիորեն դառնում ընդօրինակելի, «նորաձև»: Այդպես մի օր էլ նման խոսույթի կրողներն ու «սպառողները» կարող են մեծամասնություն դառնալ:

Այդպես, նման խոսույթով ու միջավայրով կարելի է շարունակաբար ջղաձգումների մեջ պահել հանրային օրգանիզմը: Ի վերջո, այդպես, նման թթվուտային միջավայրով կարելի է կործանվել: Այս կոյաճահճային վիճակից ու միջավայրից ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է ելնել: Իսկ դրա համար նախ՝ հանրային խոսքը, հրապարակային հարթակներից հնչող խոսքը պետք է զուլալվի, պետք է ձերբազատվի հիստերիկ ու «պարականոն» դրսևորումներից, գռեհկաբանությունից: Իսկ թե ինչ է պետք դրա համար, դժվար չէ հասկանալ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում