Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԻնքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԳնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. ՂազինյանՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը և օկուպացիան հայոց պատմության ամենաողբերգական էջերից է։ Իսկ Փաշինյանի իշխանության քաղաքականությունը հիմնված է անընդհատ զիջումներ կատարելու և զիջումներին այլընտրանք չլինելու պատկերացումներ գեներացնելու վրա։ Փաստացի, Փաշինյանը գործում է այն տրամաբանությամբ, որ եթե այդ զիջումները չարվեին, ապա ստիպված էինք լինելու ավելի մեծ զիջումներ անել։

Այսինքն, կատարված զիջումները ներկայացվում են որպես «փրկություն»։ Իր վերջին ասուլիսի ժամանակ էլ նրա խոսքի կարմիր թելն այն էր, թե իբր ինքը, 2022 թվականի հոկտեմբերին ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, ճանաչել է տվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ի՞նչ է, ուզում էիք՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը չճանաչվե՞ր։ Ու ամենազարմանալին այն է, որ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն ափսոսում է, որ ավելի շուտ չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Այսպիսով, Փաշինյանը թերևս առաջին անգամ ոչ թե «մանևրներով», այլ ուղիղ ինքնախոստովանություն է անում, որ անձամբ ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում կամ, այլ կերպ ասած, հանձնել Ադրբեջանին։ Մինչ այդ նա պարբերաբար փորձում էր կատարվածի պատասխանատվությունն իր վրայից գցել։ Դրա շրջանակներում էլ նշում էր, թե նախկին իշխանություններն արդեն իսկ Արցախը հանձնել էին, Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանն ի սկզբանե ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այլն։ Բայց հիմա հենց Փաշինյանն էլ բացահայտում է իր այդ հայտարարությունների մանիպուլ յացիոն բնույթը։ Եթե նախկինում արդեն իսկ Արցախը ճանաչված լիներ Ադրբեջանի կազմում, ապա ի՞նչ կարիք կար, որ մի անգամ էլ ինքն անձամբ Պրահայի հայտարարությամբ ընդուներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ավելին, ի՞նչ կարիք կար դրանից ավելի շուտ ճանաչել, եթե ինքը պարզապես պետք է «համակերպվեր կատարված փաստի հետ»:

Իրականում, ակնհայտ է, որ նախկին իշխանությունների օրոք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին երբևէ որևէ խոսք չի եղել։ Ավելին, նախկին իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցություններ էին վարում, որպեսզի հասնեն Արցախի միջազգայնորեն ճանաչմանը, այդ թվում՝ կարգավիճակի ամրագրման միջոցով։ Իսկ Փաշինյանը, բանակցություններն իր «զրոյական կետից» սկսելուց հետո նախ իջեցրեց Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու նշաձողն իր հայտնի հայտարարությամբ, թե դրա արդյունքում միջազգային հանրությունը կկոնսոլիդացվի մեզ աջակցելու նպատակով։ Բայց միջազգային հանրությունը ոչինչ անել չէր կարող, երբ Փաշինյանն արդեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Չէ՞ որ հենց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է, որ Բաքուն ազատություն տվեց իր բազուկներին՝ շրջափակման ենթարկելով, ապա 2023 թվականին ագրեսիվ հարձակում գործելով Արցախի վրա։

Հետո էլ զարմանում ենք, թե այս իրադարձությունների ժամանակ ինչո՞ւ միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկեց։ Նույնիսկ մեղադրանքներ կան, թե ինչո՞ւ ռուսական կողմը՝ մասնավորապես ռուս խաղաղապահները, չմիջամտեցին և թողեցին ու հեռացան։ Միջազգային դերակատարները ոչինչ անել չէին կարող, քանի որ Հայաստանի ղեկավարն է անձամբ հանձնել Արցախի տարածքն Ադրբեջանին։ Միգուցե եթե այդ ճանաչումը չլիներ, իրադարձություններն այլ հունով զարգանային։ Ու նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանը լուռ էր Արցախի հայաթափման ժամանակ, եթե չլիներ Պրահայի ուրացումը, արտաքին ուժերը կարող էին բարձրացնել հարցը, որ Ադրբեջանի գործողությունները անօրինական են։ Իսկ Հայաստանի ճանաչման պարագայում արդեն Ադրբեջանը, վկայակոչելով Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ Պրահայի հայտարարությունը, ցույց էր տալիս, որ իր գործողությունները «իրավական հիմքեր» ունեն։ Դե, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է՝ դա «իրենց տարածքն» է, իսկ «իրենց տարածքում» ինչ ուզեն, կանեն:

Փաշինյանի ինքնախոստովանությունը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանություններն են պայմաններ ստեղծել, որ Արցախի դեմ ագրեսիա սկսվի, ու այն հայաթափվի։ Բայց այստեղ հարցի մյուս կողմն այն է, որ այս ամենի մասին հայտարարելուց հետո էլ հանրության մի զգալի մասը դեռ լուռ է ու դեռևս հանդուրժում է Փաշինյանի իշխանությանը։ Դժվար է ասել՝ որն է պատճառը՝ այն, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է լռեցնե՞լ հասարակությանը՝ վախ ներշնչելու միջոցով, այն է՝ եթե իրենք չմնան իշխանության ու զիջումներ չանեն, ապա Ադրբեջանը կհարձակվի ու ավելի սարսափելի պատերազմ կսկսվի, թե՞ այն, որ մանիպուլ յացիաներով կարողացել են լվանալ շատերի ուղեղը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում