Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում

Հայաստանի` վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն, իր պաշտոնավարման յոթ տարիներին գրեթե ամենօրյա ռեժիմով ստել է ՀՀ քաղաքացիներին, խաբել, կեղծել, բռնվել ստի մեջ ու «կռուտիտներ» արել։ Կան օրեր, իհարկե, երբ Փաշինյանի արտանետած ստերը ռեկորդներ են սահմանում, և այդպիսի օրերը, սովորաբար նրա ասուլիսների օրերն են։ Վերջին ասուլիսն էլ այդ իմաստով բացառություն չէր։

Մենք հավաքել ենք ամենախոշոր ստերը, որ տարածել է Փաշինյանը.

Սուտ համար 1. Փաշինյանն իր խոսքում անընդհատ պնդում է, թե խաղաղություն է բերում տարածաշրջան։ Իրականում, դրա ապիկար քաղաքականության հետևանքով իրավիճակը միայն գնալով սրվելու է, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն ընդամենը նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակի է սպասում, որ հարձակվի։

Սուտ համար 2. Փաշինյանը հայտարարում է, թե Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ բոլոր քննարկումների ժամանակ Հայաստանը հարցը դնում է այն տրամաբանության մեջ, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա փոխադարձության սկզբունքով։ Նույնիսկ ներկայացված բոլոր, այդ թվում՝ ամերիկյան առաջարկներում, փոխադարձության սկզբունքը չի ամրագրվում, միայն Հայաստանը պետք է ճանապարհ տա Ադրբեջանին՝ Նախիջևան հասնելու համար։

Սուտ համար 3. Ասուլիսում Փաշինյանը վերահաստատել է, որ Երևանը շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ Ներկայումս քննարկվող ամերիկյան առաջարկը ինքնիշխանության շոշափելի նվազում է, և դա անառարկելի ճշմարտություն է։

Սուտ համար 4. Փաշինյանի հավաստմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, չկա որևէ խոսակցություն, որի ընթացքում գերիների հարցին չի տրվում պատշաճ անհրաժեշտ տեղ։ Բացահայտ և լկտի սուտ է, Փաշինյանն էլ, իր իշխանության տարատեսակ պաշտոնյաներ էլ Ադրբեջանի հետ բանակցություններում գերիների հարց չեն բարձրացրել, ավելին, ամեն բան անում են գերիներին հնարավորինս երկար Բաքվում պահելու համար։

Սուտ համար 5. Փաշինյանն ասել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները փորձում են նորմալ պահել։ «Իմ կարծիքով՝ մեր և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։ Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում, բայց դա չի նշանակում, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն վատ։ Ոչ, ես կարծում եմ, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն լավ, իմ գնահատմամբ՝ շատ ավելի լավ, քան մենք նախկինում ունեցել ենք»,- ասել է նա։ Թերևս, չմեկնաբանենք։

Սուտ համար 6. Ըստ Փաշինյանի, Հայաստանի կառավարության որևէ քայլ ուղղված չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ «Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։ Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, հետևաբար մենք չենք կարող արշավել եկեղեցու դեմ»,-ասել է նա։ Իրականում, եկեղեցու դեմ արշավը մաքուր քաղաքական շերտեր ունի, իսկ Փաշինյան էլ կատաղել է Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հայտարարություններից, ընդդիմության աջակցելուց, Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումից։

Սուտ համար 7. Փաշինյանն ասել է, թե Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների ձևավորումը բխում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և պետականության հարատևության ռազմավարությունից։ Անկարան հարաբերությունների կարգավորումը շաղկապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հետ, պարբերաբար «Զանգեզուրի միջանցք» պահանջում, նախապայմաններ ներկայացնում Հայաստանին։

Սուտ համար 8. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, հիմա արդեն կարող եմ վստահությամբ ասել՝ լայնորեն ընդունվում է Հայաստանի ժողովրդի շրջանում։ Այն ծնվել է ժողովրդի գիտակցության մեջ և հիմա բերում է կոնկրետ արդյունքներ՝ անկախության, ինքնիշխանության, ներքին և արտաքին կայունության, օրենքի գերակայության և տնտեսական աճի տեսքով»,- ասուլիսում նշել է Փաշինյանը, հավելել, որ Հայաստանի միջազգային հեղինակությունը կառավարության վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում անշեղորեն աճում է։ Սեփական ցանկությունները որպես իրականություն ներկայացնելու՝ Փաշինյանի մղումները ևս պարզաբանելու կարիք չկա։

Սուտ համար 9. Փաշինյանը պնդում է, թե չեն խախտել բռնաճնշումների ենթարկվողների անմեղության կանխավարկածը։ «Մենք ու՞մ անմեղության կանխավարկածն ենք խախտել։ Որոշ մարդկանց առաջադրվել է կոնկրետ մեղադրանք այն մարմնի կողմից, որն ունի նման մեղադրանք առաջադրելու իրավունք։ Քաղաքացին առնչվում է այդ մեղադրանքին։ Նա ի՞նչ հիմքով պետք է ասի, որ քննչական մարմինը ստում է։ Առաջադրված է ահաբեկչության նախապատրաստման մեղադրանք, որին, ինչպես նաև մյուս մեղադրանքներին տրվում է քաղաքական գնահատական, մինչդեռ քննչական մարմինը հրապարակել է իր կողմից ձեռք բերված այն տվյալները, որոնք, իր կարծիքով, առերևույթ խոսում են փաստի հիմնավոր լինելու մասին»,- ասել է նա՝ ինքն էլ հաստատելով, որ առանց սեթևեթանքների խախտում են անմեղության կանխավարկածը։

Արփի Նազարյան