Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հայաստան և Սամվել Կարապետյան. պայքար ազատության համար, պայքար մահվան դեմ. Արտյոմ Խաչատրյան

Արտյոմ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Այսօրվանից հրապարակում եմ Սամվել Կարապետյանի կալանքին ու նրա հնարավոր ապագա գործողություններին, Հայաստանի ներքաղաքական ու ընդհանուր աշխարհաքաղաքական վիճակին նվիրված հոդվածների շարք:

Ուրեմն, Սամվել Կարապետյանը կալանավորված է: Ամենաանհեթեթ մեղադրանքով: Նախ, պետք է նշել, որ Հայաստանն արտաքին կառավարման ներքո գտնվող պետություն է, չկա հետսովետական տարածքում Հայաստանի պես ոչ ուվերեն երկիր: Օրինակ, Ադրբեջանը, թեպետ հանդիսանում է ՄԻ-6-ի բոստաններից մեկը, իսկապես սուվերեն է. այդ երկրի առաջնորդն իշխանությունը ստացել է հորից, ի տարբերություն ՀՀ ժողվարչապետի, և, գտնվելով Արևմուտքի լրջագույն ազդեցության տակ, չի դարձել արևմտյան դեսպանների աշխատող, ինքնուրույն կառավարում է իր երկիրը: Երկրորդ՝ ՀՀ դատական համակարգը լիովին պատկանում է ժողվարչապետի արևմտյան վերադասներին և գործում է բացառապես դրսի հրահանգներով, բացառությամբ գործերի, որոնք չունեն միջազգային նշանակություն և կարևորություն: Օրինակ, Հակոբյան Ռուբիկի և ինչ-որ թափթփուկների կալանքի հարցը Հայաստանում է որոշվում է, ան դեպքում, երբ Խաչատուրովի, Քոչարյանի և, իհարկե, Կարապետյանի կալանքները աշխարհաքաղաքական նշանակության հարցեր են, հետևաբար, թելադրված են դրսից:

Ի՞նչ էր ուզում Հայաստանում անել Սամվել Կարապետյանը: Այս կամ այն ձևով Կարապետյանը մտադրվել էր այստեղ իրականացնել իշխանափոխություն: Իսկ ի՞նչ է նշանակում իշխանափոխություն Հայաստանում հավաքական Արևմուտքի համար: Ոչ ավել, ոչ պակաս՝ աշխարհաքաղաքական աղետ: Հայաստանի վրա չափազանց մեծ ռեսուրսներ ու ջանքեր են ծախսվել, Հայաստանը չափազանց մեծ դեր ունի թուրք-արևմտյան պրոյեկտների իրականացման գործում տարածաշրջանում, որոնք ուղղված են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի, այն է՝ հավաքական Արևմուտքի կենսական կարևորության թշնամիների դեմ: Նշանակում է՝ Հայաստանում վարչապետի փոփոխությունը կփոշիացնի գործող ժողվարչապետի 7 տարվա աշխատանքը, երկիրը կվերադարձնի Հայաստանին հարազատ և բնականա ռուսական աշխարհաքաղաքական ծիր, և հօդս կցնդեն բոլոր երազանքները Զանգեզուրի յուրացման Թուրանի կայացման, թյուրքական ցեղերի ձեռամբ Ռուսաստանի և Չինաստանի քայքայման, Իրանի մեկուսացման մասին:

Հիմա, երևան է եկել մեկը, ով ի վիճակի է այս ամենն անել, այսինքն՝ զրոյացնել, փոշիացնել հավաքական Արևմուտոի պրոյեկտը և աստիճանաբար վերադարձնել նրա նվաճումները: Ի՞նչ պետք է անեն արևմտյան ստրատեգիայի պատասխանատուները: Իհարկե, չեզոքացնեն Կարապետյանից բխող վտանգը, և կալանքից զատ այս պահին ավելի հարմար գործիք չկար:

Ինչո՞ւ են արևմտյան կենտրոններում համոզված, որ Սամվել Կարապետյանն ի զորու է ոչնչացնել իրենց 7 տարվա աշխատանքի պտուղները: Որովհետև, նախ, Կարապետյանը հսկայական լեգիտիմ կապիտալի սեփականատեր է, իսկ մեծ կապիտալը ցանկացած բանանային երկրում մի քանի օրում ի վիճակի է իշխանություն փոխել, երկրորդ՝ Կարապետյանն Արևմոտքի պատանդ չէ, ի տարբերություն այլ հայ գործիչների. Կարապետյանը Եվրոպայում ունի ընդամենը կեսմիլիարդի ակտիվ (շքեղ հյուրանոց Հունաստանում, անշարժ գույք Իսպանիայում, Ֆրանսիայում և այլն), 20 տոկոսն արդեն կորցրել է Ֆրանսիայի հարավում՝ այդ դեմոկրատական իրավական պետությունը խլել է Կարապետյանին պատկանող մի դղյակ, 120 միլիոն եվրո արժողությամբ, և պատրաստ է կորցնել մնացածը:

Ամփոփենք. Սամվել Կարապետյանը ռեալ վտանգ էր ներկայացնում հավաքական Արևմուտքի և նրա աշխարհաքաղաքական պրոյեկտների համար, նշանակում է՝ Կարապետյանը պետք է չեզոքացվի և մնա անազատության մեջ այնքան, որքան պետք է, մինչև որ Արևմուտքը ՀՀ իշխանության հետ միասին տարածաշրջանային արմատական աշխարհաքաղաքական փոփոխությունները չդարձնի օբյեկտիվ պատմական և անդառնալի իրականություն: Եվ այստեղից շատ օրինաչափ և բնականոն հետևություն. պայքարը Սամվել Կարապետյանի ազատության համար պետք է մղվի Արևմուտքի, ոչ թե ՀՀ իշխանության դեմ, որն ընդհանրապես չունի որևէ աղերս Կարապետյանի կալանքի հետ: Այսինքն, Սամվել Կարապետյանի ազատության համար Հայաստանում պետք է այլ իշխանություն՝ ոչ Արևմտյան ֆիլիալ, որը կգտնվի այլ աշխարհաքաղաքական, հայերի համար անվտանգ բևեռի ազդեցության ներքո: Նշանակում է՝ իշխանափոխությունը Հայաստանում ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության խլում Արևմոտքից, քանի որ այն ուղղակի չի պատկանում գործող ռեժիմին:

(Շարունակելի)