Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Վեհարան արշավելուն

Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավանքը մոտենում է հանգուցային կետի։ Նախօրեին Փաշինյանը հայտարարել է, թե «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»։ «Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահովությամբ և պատրաստվեք մեծ հոգևոր հանդիպմանն Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,- գրել է Փաշինյանը՝ փաստացի հաստատելով, որ իր կողմնակիցներին անձամբ հրավիրելու է Հայաստանի հոգևոր մայրաքաղաք, որտեղից էլ արշավելու է դեպի Վեհարան։

Ընդ որում, նման ստոր արարք կատարելուց առաջ իշխանական քարոզչամեքենան նաև կեղծիքներ է տարածում Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ, փորձելով այդ կերպ հիմքեր նախապատրաստել իրենց հանցավոր գործունեության համար։ Իշխանությանը ծառայող տելեգրամյան որոշ ալիքներ տեղեկություն են տարածել, իբր վերջին օրերին Վեհարանի տարածքից արկղերով փաստաթղթեր են հեռացնում։ Նման մի ալիք էլ հայտարարել է, թե կաթողիկոսն իր եղբոր միջոցով բանակցություններ է վարել Սերգեյ Կիրիենկոյի գրասենյակում, ինչպես նաև աջակցություն է խնդրել պատրիարք Կիրիլից Փաշինյանի դեմ պայքարում։ Նշում են, թե այս խնդրանքն իբր դրական է ընդունվել, ասել են, թե Փաշինյանի դեմ պետք է պայքարել միասնական ճակատով։

Ըստ էության, Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել ամեն գնով հեռացնել Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին և դրա համար ոչնչի առջև կանգ չի առնելու։ Ինչպե՞ս կպատասխանի հավատացյալ ժողովուրդը և ՀՀ քաղաքացին, պարզ կդառնա առաջիկայում։

Նարինե Օհանյան