Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ալիևը ծաղրում և աջակցում է իր խամաճիկին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին մեծ միջազգային մեդիաֆորում է կազմակերպել օկուպացված Ստեփանակերտում, որտեղ էլ կրկին ծաղրել է Նիկոլ Փաշինյանին, ընդ որում, արել հայտարարություններ, որոնք արմատապես հակասում են Փաշինյանի՝ օրերս մեծ ասուլիսում արած հայտարարություններին։ Ալիևը կրկին պնդել է «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ «Եթե Երևանը շարունակի արգելափակել Զանգեզուրի միջանցքի հետ կապված գործընթացները, ապա կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև որոշ առումներով քաղաքական մեկուսացման մեջ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ «Ցավոք սրտի, հայկական կողմում վերջին 5 տարիներին որևէ աշխատանք այս ուղղությամբ չի իրականացվել։ Այս հարցը կանխամտածված կերպով դուրս է բերվում օրակարգից։ Այս դեպքում Հայաստանի տարանցիկ երկիր դառնալու շանսերը կհավասարվեն զրոյի»- պնդել է Ալիևը։

Միակ հայտարարությունը, որ 2 դեպքում էլ հաստատվում է, խաղաղության պայմանագրի նախաստորագրման հնարավորությունն է։ Ալիևը նշել է, թե նման հնարավորություն կա, բայց փաստաթղթի նախաստորագրումը դեռ չի նշանակում ստորագրում։ «Մի բան է բանավոր արտահայտված համաձայնությունը, մեկ այլ բան՝ փաստաթղթի բոլոր էջերի նախաստորագրումը։ Կարծում եմ, մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը»,- ասել է Ալիևը և միաժամանակ կրկնել իրենց բոլոր պահանջները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։

Նախաստորագրումը և ինչ-որ փաստաթուղթ ձեռքին ունենալն առաջին հերթին անհրաժեշտ է Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու և իբր իր խաղաղությունն առաջ մղելու հայտարարություններ անելու նպատակով։ Ըստ էության, պայմանագրի նախաստորագրումով, որը որևէ պարտավորություն չի առաջացնելու Ադրբեջանի համար, Ալիևն աջակցություն է հայտնում Փաշինյանին՝ օգնելով, որպեսզի վերջինս որոշակիորեն ամրապնդի իր դիրքերը։

Ի դեպ, նշված մեդիաֆորումը տեղի է ունեցել Ստեփանակերտում՝ Արցախի խորհրդարանի շենքի տեղում կառուցված նոր համալիրում։ Սա էլ Ալիևի խորհրդանշական քայլն էր և ազդակն ուղղված թե՛ Փաշինյանին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը։

Կարինե Խաչատրյան