Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքը հայտնվել է մի միջավայրում, որ հակաիշխանական, հականիկոլական խոսքը փաստացի քրեականացվել է: Ո՛չ օրենքով, իհարկե: Բայց գործնականում այդպես է: Վերջին շրջանի կալանավորումները՝ հապացույց: Չնայած, ինչո՞ւ միայն վերջին շրջանի, ընդհանրապես՝ «փաշինյանական շրջանի»: Հիմա՝ հատկապես:

Եվ բոլոր այն գործիչները, հրապարակային դեմքերը, ովքեր սուր, մի քիչ կոշտ կարծիք են հայտնում, որ փաշինյանական իշխանությունները պիտի հեռանան, անմիջապես մեղադրվում են «իշխանությունը զավթելու կոչի» հոդվածով, կալանավորվում, հասարակությունից մեկուսացվում: Հա, ըստ էության, «իշխանության զավթման կոչի» ու «ահաբեկչության նախապատրաստման» հոդվածներով մեղադրանքներն այլևս «նորաձև» են: Ու կարևոր չէ, որ այդ բոլոր մեղադրանքները դատարաններում փլուզվելու են: Դեռ «քննությունը» նոր մեկնարկած՝ ակնհայտ է, թե ինչ աչք ծակող «կարմիր թելերով» են այդ «գործերը» կարված:

Կարևորը՝ մինչ այդ տևական ժամանակ է անցնում, իսկ ակտիվ անձանցից շատերը միառժամանակ մեկուսացած են լինում: Ի լրումն ամենի՝ իշխանության նման ռեպրեսիվ գործելաոճը նպատակաուղղված է հասարակության մեջ վախի մթնոլորտ ձևավորելուն: Այսինքն, նպատակն այն է, որ շատերի բերանը փակի:

Բայց միայն դա չէ: Մյուս պարզորոշ նշմարվող հանգամանքն այն է, որ ընտրություններից առաջ փորձ է արվում կոտրել ընդդիմադիր ուժերին, դիմադրության օջախները, կոտրել դիմադրության ոգին ու ողնաշարը: Ընտրություններին համարյա մնալ մենակ, էլի, իր սատելիտ ուժերի հետ:

Իշխանության նման ռեպրեսիվ գործունեությունը ցույց է տալիս, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ընտրությունները կեղծելու հիմքեր են ստեղծում: Ընտրություն կեղծելն, ի վերջո, միայն քվեաթերթիկ կամ քվեարկության արդյունք կեղծելը չէ, միայն «կարուսելն» ու լցոնում-մցոնումը չեն: Ընտրությունը դառնում է ոչ լեգիտիմ, երբ «խոսում» է վարչական ռեսուրսը, որի չարաշահման հիմքերն արդեն ձևավորված են: Ոչ լեգիտիմ ընտրությունը և՛ վախի մթնոլորտն է, և՛ քաղաքական հետապնդումներն են, և՛ հանրությանը շարունակական տագնապի ու հոգեբանական տեռորի վիճակում դնելը: Այսինքն, այդ մթնոլորտում ու այդ պարագայում կայացած ընտրությունը: Ոչ լեգիտիմ «ընտրությունն» այն է, երբ նախընթաց շրջանում «շարքից հանում» ես հնարավոր մրցակիցներին, կալանավորում, բանտարկում, հետապնդում: Ավելին, այդ ճանապարհին չես խորշում նույնիսկ տնտեսվարողների վրա ճնշումներից: Դե, էլ չենք խոսում Եկեղեցու վրա հարձակման մասին: 4Մի խոսքով, այն, ինչ հիմա անում է Փաշինյանը, արդեն իսկ ապալեգիտիմացնում է առաջիկա ընտրությունները, եթե... դրան մասնակցեն նա ու իր ՔՊ-ն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում