Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Կեղծավորության և բազմերեսության չափանիշներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերությունների առանցքում գտնվող բարձրագույն արժեքները, որոնք պետք է լինեին համընդհանուր և համապարփակ կիրառման ենթակա, հաճախ վերածվում են ճկուն գործիքների՝ աշխարհաքաղաքական ազդեցության գոտիներն ընդլայնելու, մրցակիցներին ճնշելու և սեփական ռազմավարական շահերն առաջ տանելու համար։

Երկակի (բազմակի) չափանիշների կիրառման դասական օրինակներից է Եվրամիության, Եվրախորհրդարանի ու միջազգային այլ կառույցների արձագանքները մարդու իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների խախտումներին՝ կախված խախտումն իրականացնող պետության աշխարհաքաղաքական կշռից և նրա հետ ունեցած հարաբերություններից։ Եկեք դիտարկենք Հարավային Կովկասի երկրներում ստեղծված իրավիճակի հետ կապված արևմտյան արձագանքները։

Եվրոպական խորհրդարանը հուլիսի 19ին սոցիալական X-ի իր էջում կատարված գրառման մեջ նշել է, որ «Վրաստանը չի կարող միանալ ԵՄ-ին, մինչև նրա կառավարությունը չփոխի իր ավտորիտար կուրսը», ապա հավելել, որ իրենք չեն ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությանը, և «Վրաստանի՝ ԵՄ ուղին փաստացի կասեցված է մինչև արդար ընտրությունների անցկացումը»։

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Եվրամիությունը Վրաստանում իշխանական համակարգն անվանում ավտորիտար։ Միգուցե նրա համա՞ր, որ վրացական իշխանություններն իրենց երկրի շահերն են սպասարկում, փորձում են բալանսավորել իրենց հարաբերությունները, զարգացնել տնտեսությունը ու չեն պարում Արևմուտքի դուդուկի տակ։ Իսկ եթե, օրինակ՝ Վրաստանը երկրորդ ճակատ բացեր Ռուսաստանի դեմ ու հազարավոր զոհեր տար, Եվրամիության համար իսկույն ժողովրդավարական կդառնար։ Միգուցե նաև նրա համար է Վրաստանը «բռնատիրություն» որակվում, որ Վրաստանի կառավարությունը հանդես է գալիս իրենց ազգային արժեհամակարգի պաշտպանության դիրքերից ու կանգնած է վրացական Եկեղեցու թիկունքին։ Իսկ եթե ազգային արժեհամակարգի, Եկեղեցու դեմ հարձակումներ սկսվեին, ապա եվրոպական կառույցները կարձանագրեին, որ վրացական իշխանություններն էական առաջընթաց են արձանագրել ժողովրդավարության կայացման գործում։

Տեսեք, Հայաստանի իշխանությունների՝ ակնհայտ հակաժողովրդավական քայլերի մասով եվրոպական կառույցները չեն էլ ցանկանում անգամ որևէ ձայն հանել։ Փաշինյանի իշխանության օրոք մեր երկրում արդեն օրինաչափ երևույթ է դարձել, որ ցանկացած մարդ, ով հարցազրույց է տալիս կամ սոցցանցերում գրառում է կատարում՝ իր անհամաձայնությունը հայտնելով և քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը, իսկույն հայտնվում է քրեական հետապնդումների տիրույթում։ Ընդդիմությունն անընդհատ ճնշումների ու թիրախավորման ներքո է։ Նիկոլ Փաշինյանը, իրավապահ մահակը ձեռքը վերցրած, տարվել է ընդդիմադիրներին «չեզոքացնելու» գործով այն պարագայում, երբ ընտրություններին մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել։ Սա ուղղակի աննախադեպ երևույթ է, որը հակասում է համընդհանուր ժողովրդավարական սկզբունքներին և Եվրամիության որդեգրած սկզբունքներին։ Բայց եվրոպացիները ոչ միայն չեն դատապարտում Փաշինյանի գործողությունները, այլև իրենց լռությամբ և ՀՀ իշխանությունների «ժողովրդավարական» նախաձեռնությունները ողջունելով՝ խրախուսում են դրանք։

Նույնպիսի պարագայի հետ գործ ունենք նաև Փաշինյանի կողմից Եկեղեցու գործերին միջամտելու դեպքում։ Կրոնական ազատության և Եկեղեցու ու պետության տարանջատման մասին «լեկցիաներ» կարդացող ու խորհուրդներ տվող եվրոպական կառույցները չտեսնելու են տալիս այն, ինչ տեղի է ունենում։ Կարծես թե ամեն ինչ իր հունով գնում է։ Հնարավոր է՝ իրենց հենց այդպես էլ պետք է, ու իրենց իմացությամբ և ցանկությամբ է այդ ամենը արվում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Եվրոպան փաստացի քարտ բլանշ է տվել այս երկրի իշխանություններին։ Ադրբեջանը, Արցախի նկատմամբ ագրեսիվ հարձակումներ նախաձեռնելով, իրագործեց պատերազմական ու ցեղասպանական հանցագործություններ՝ հայաթափելով ամբողջ Արցախը, սակայն ԵՄ-ում ոչ միայն չեն նկատում դա, այլև շարունակում են Ալիևին դիտարկել որպես «վստահելի գործընկեր»։ Հանուն ճշմարտության՝ պետք է նշել, որ Արցախի հետ կապված Եվրոպայից մի քանի կոչեր ու դատապարտող հայտարարություններ հնչեցին, որոնք, սակայն, ընդամենը ձևական բնույթ ունեին ու այդպես էլ մնացին հայտարարությունների մակարդակում։ Իսկ իրականում ԵՄ-ում սկսեցին ավելի շատ գնահատել Ադրբեջանին ու ավելացնել այդ երկրից գազի ներկրումները։

Եվրոպայում չեն ցանկանում անգամ կոշտ գնահատական հնչեցնել Ադրբեջանում բռնապետական ու հակաժողովրդավարական ռեժիմի ծայրահեղ դրսևորումների հետ կապված, երբ Ալիևն ընդհանրապես թքած ունի ժողովրդավարության վրա էլ, մարդու իրավունքների վրա էլ, իսկ միջազգային իրավունքն էլ սարքել է ոտքերը սրբելու շոր։ Ալիևի ռեժիմի «արժեքները» հիմնված են փողի ու կաշառքի վրա։ Այս ամենով հանդերձ (գուցե հենց դրա «շնորհիվ») Ադրբեջանը պատժամիջոցների չի ենթարկվում։ Ավելին՝ Արևմուտքից չեն զլանում անգամ խրախուսել Ալիևին՝ հատկապես այն դեպքում, երբ նա սկսում է հակառուսական քայլեր ձեռնարկել։

Ասեք, որ շատ հետաքրքիր են արևմտյան «չափանիշները»...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում