Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Ամեն ինչ անում է, որ հեշտությամբ տեղի ունենան «միջանցքը» հանձնելու և թշնամական օրակարգը սպասարկող այլ գործողությունները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ գործող իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը թեժացնում էին հարձակումները Հայ առաքելական եկեղեցու դեմ, օրեր առաջ մեզ հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց՝ Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ։ Այո, Եկեղեցին չի ներքաշվում այս քննարկումների մեջ, բայց իշխանությունն էլ, հանդարտվելու փոխարեն, ավելի է կրքերը բորբոքում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր համակիրներին պատրաստ լինելու կոչով է դիմում։

«Ունենք բռնապետական ռեժիմի դրսևորման ցայտուն օրինակ, ինչպես որ տեսնում ենք հիմա։ «ՀայաՔվե» միավորումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն, որի վարույթ ընդունվելու հետ կապված դեռևս այս պահին որևէ նորություն չունենք։ Այն, ինչ տեսնում ենք, ցույց է տալիս, որ օրենքը չի գործում Հայաստանի Հանրապետությունում, և Նիկոլ Փաշինյանը, բռնություն գործադրելով, ամբողջ իրավապահ համակարգն օգտագործելով իր շահերի համար, բռնություն գործադրելով Եկեղեցու նկատմամբ, ոտնահարելով կրոնական ազատության մասին հիմնարար սկզբունքը, իրականացնում է բռնապետին բնորոշ գործունեություն։ Նա շարունակաբար սադրում է Եկեղեցուն՝ հույս ունենալով, որ բարձրաստիճան հոգևորականների կամ Կաթողիկոսի կողմից կլինի ինչոր արտահայտություն, ինչ-որ մի կոչ, որը կարող են մեկնաբանել իրենց ցանկացած ձևով և սկսել իրավական գործընթաց։ Կարծում եմ՝ սրան են տանում այս պահի դրությամբ արված արտահայտությունները, հայտարարությունները։ Բայց կրկնում եմ՝ Եկեղեցին իր տեղում է, իր բարձր դիրքում։ Մենք պետք է կարողանանք՝ որպես Եկեղեցու հավատավոր զավակներ, համախմբվել և թույլ չտալ, որ Եկեղեցին քանդելուն, մեր նվիրապետական կարգը սասանելուն ուղղված սրբապիղծ գործողություններ իրականացնեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Կարծիք կա նաև, որ երկրի ներսում հնարավոր քաոսի ստեղծումը պատահական չէ։ Ադրբեջանի նախագահը շարունակում է հոխորտալ Հայաստանի ուղղությամբ, շեշտակիորեն հակադարձում է Փաշինյանի ելույթներին։ Երկրի ներսում այս քաոսի ստեղծումով գուցե նպատակ կա քողարկել մոտալուտ վտանգներն ու աղետները։ «Իհարկե, դա էլ կա, որ երկրի ներսում քաոս է սարքում, զայրույթի կենտրոն դարձնում Եկեղեցու հետ կապված թեմաները, որպեսզի հեշտությամբ տեղի ունենան «միջանցքը» հանձնելու և թշնամական օրակարգը սպասարկող այլ գործողությունները։

Ու սա միանգամայն հավանական և հավատալի սցենար է, որն այս իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի գործելաոճի անբաժանելի մասն է կազմում»,-նշում է մեր զրուցակիցը։

Եվ, իհարկե, «Զանգեզուրի միջանցքի» մասին զրույցները չեն դադարում, հակառակը՝ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հաղորդագրություններում, պաշտոնյաների մեկնաբանություններում Հայաստանով անցնող ճանապարհի մասին թեման կարևորագույն տեղ ունի։ Հայաստանի իշխանությունները շեշտում են՝ դա «միջանցք» չէ, այլ ճանապարհ է ու խաչմերուկ, խոսում են նաև դրա՝ երրորդ կողմի ինչ-որ ընկերության արտապատվիրակման մասին՝ ավելի շատ հարցեր առաջացնելով, քան քաղաքացիների մտավախությունները հանդարտեցնելով։ Իսկ փորձագիտական հանրույթը խոսում է հերթական զիջման ու աղետի մասին, որը կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ։ «Խոսքը մի երևույթի մասին է, երբ ինչ-որ տարածքի վրա, թեկուզ դա ճանապարհ լինի, Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու ինքնիշխան իրավասություններ, իրավազորություն, և, հետևաբար, այդ ճանապարհն օգտագործվելու է Իրանի հետ կապը կտրելու համար։ Փաստորեն, Իրանից Հայաստան եկող բեռնափոխադրումներ, ուղևորափոխադրումներ չեն լինի, Իրանի հետ կապը կտրվում է նախ և առաջ այդ տեսանկյունից։ Հաջորդ հարցն այն է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքին հայտնվում է միջամտություն, ներխուժում իրականացնելու համար հարմար պլացդարմ։ Սկզբնական շրջանում կարող են զենքեր տեղափոխել Թուրքիայից Ադրբեջան և այլն։ Բայց, ընդհանուր առմամբ, հարմար պատրվակներ կարող են ստեղծել և ներխուժում իրականացնել։ Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ինչպես հիմա տեսանյութերով ենք տեսնում, որ հարձակումներ են տեղի ունենում ալևիների նկատմամբ, նրանց սպանում են՝ նկարահանելով ամբողջ ընթացքը, նույնը մեզ հետ էլ է տեղի ունենալու այս ձևով շարունակվելու պարագայում։ Աղետ ասվածը ուղղակի հեքիաթ չէ կամ էլ մեր ֆանտազիան։ Թող մեր ընթերցողները դիտեն այսօր Սիրիայում ալևիների հետ տեղի ունեցողի մասին պատմող տեսանյութերը և պատկերացնեն, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ, երբ նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքով ու նաև աշխարհաքաղաքական խառնակ իրադրության պայմաններում Ռուսաստանի ազդեցությունն այստեղից վերանա, Իրանի հետ կապն էլ կտրվի։ Բնականաբար, արևմտյան գործընկերների միջամտելու հավանականությունը շատ ցածր է լինելու։ Թուրքիան ստանալու է ձեռքերի ազատություն՝ անելու այն, ինչ ուզում է անել»,-հավելում է նա։

Աշխարհաքաղաքական կենտրոնները, կարծես, ավելի են շտապում ստորագրված տեսնել «Խաղաղության պայմանագիրը», ոգևորում են հայկական և ադրբեջանական կողմերին՝ կնքել այն, իսկ ԱՄՆ նախագահը հավաստիացնում է, թե Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե՝ «ԱՄՆ-ն այնտեղ հրաշք է գործել»։ «Հիացմունքն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի ազդեցությունը հանում են Հարավային Կովկասից։ Սա է իրենց հիմնական խնդիրը, իրենք աշխարհաքաղաքական, մարտավարական հաղթանակ են տանում, բայց այդ հաղթանակը շատ ծանր է նստելու հայ ժողովրդի վրա, այդ հաղթանակը մեզ արժենալու է տարածքներ, մարդկային կորուստներ, մեզ մեծ սպառնալիք, մեծ աղետ է սպասվում, երբ Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական այս խաղերի վերջին՝ արյունալի փուլում։ Քիչ առաջ նշեցի դրա այն դրսևորումների մասին, որոնք կարող են լինել։ Բնականաբար, մեծ տերությունների շահերի տեսանկյունից փոքր ժողովուրդների զոհողությունները «թույլատրելի» են։ Հայաստանն այսօր անտեր է, տեր չունի, որը կկարողանա իր արտաքին գործընկերների, ուժային կենտրոնների մոտ պատշաճ հանդես գալ՝ օգտագործելով Սփյուռքի կապերը, դիվանագիտական կարողությունները։ Անթույլատրելի է հայ ժողովրդին աշխարհաքաղաքական խաղերի զոհասեղանի վրա դնելը։ Երկիրն այսօր անտեր է, իսկ վարչապետի աթոռը զբաղեցնողի համար գլխավորն իր աթոռն է, և նա հաճույքով կարող է Անկարայի տեղապահ աշխատել ու Հայաստանը դարձնել թուրքական հերթական վիլայեթ»,-եզրափակում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում