Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԻնքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԳնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. ՂազինյանՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Որտե՞ղ են Հայաստանի տնտեսական շղթաների խաթարման արմատները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության ներկա վիճակը բնութագրվում է բազմաթիվ բարդություններով, որոնց արմատները ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության, այլև ներքին կառավարչական անարդյունավետության ու ռազմավարական պլանավորման բացակայության մեջ են։

Արտահանման, առևտրային և մատակարարման շղթաների խաթարումները, որոնք վերջին ամիսներին առավել քան սրվել են, բացահայտում են Հայաստանի տնտեսական կառավարման դաշտում առկա բացերն ու խոցելիությունները։ Իսկ խոցելի իրավիճակի պայմաններում հարկավոր է խորքային վերլուծության ենթարկել այն իրողությունները, թե ինչպես են առանձին դեպքերը վերածվում համակարգային ձախողումների՝ վնասելով բիզնես միջավայրը, հարվածելով արտահանմանը և ռիսկեր ստեղծելով ընդհանուր տնտեսական կայունության համար։

Մասնավորաբար, Վրաստանի հետ ձևակերպված՝ իբր «աննախադեպ լավ» հարաբերությունները որևէ իրական բովանդակություն չունեն, եթե տնտեսական առևտրի, մատակարարման և տարանցիկ ենթակառուցվածքների մակարդակում դրանք չեն ապահովում վստահելիություն, կանխատեսելիություն ու անխափան շարժ։ Պատահական չէ, որ հայ արտահանողները հաճախ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք անընդհատ խոչընդոտներ են առաջ բերում։ Պատահական չէ նաև, որ Վերին Լարսում կուտակումների, բեռնատարների երկար հերթերի, անբացատրելի ստուգումների և տեխնիկական խոչընդոտների մասին հաղորդումները դարձել են տևական ու մշտական բնույթ են կրում։ Արդյունքում խաթարվում են ոչ միայն արտադրության և մատակարարման ցիկլերը, այլև ստեղծվում է վստահության ճգնաժամ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների նկատմամբ։

Արտահանման այս խզումները առավել ընդգծված դարձան հատկապես ծաղկարտադրության ոլորտի պարագայում։ Հայաստանը տարիներ շարունակ զարգացնում էր այս ենթաոլորտը՝ հատկապես ռուսական շուկայի պահանջարկին համապատասխան։ Սակայն այս ընթացքում ակնհայտ դարձավ, որ պետական վերահսկողությունն ու որակի կառավարման մեխանիզմները հետ են մնացել զարգացումներից։ Չնայած ամիսներ շարունակ ռուսական կողմից հնչող նախազգուշացումներին՝ հայկական իշխանությունները որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին՝ կարգավորելու բուսասանիտարական հսկողությունը և բարձրացնելու արտադրանքի որակի նկատմամբ վստահելիությունը։ Արդյունքում՝ 2025 թվականի ամռանը Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց Հայաստանից ծաղիկների և ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ պատճառաբանելով անբավարար հսկողությունը, վարակի հավանականությունը ու ծագման անորոշությունը։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի պետական կառույցների՝ արտահանման հետ կապված խնդիրներին ժամանակին լուծում տալու անպատրաստությունը։ Իսկ պատկերն առավել սրվում է հատկապես այն պարագայում, որ նման ճգնաժամը կարող էր կանխվել դեռ ամիսներ առաջ՝ համապարփակ աուդիտ իրականացնելու, կարգավորող մեխանիզմներ ներդնելու և ռուսական գործընկերների հետ սերտ համագործակցություն ապահովելու միջոցով։

Նման տնտեսական հարցերն իրենց հետ բերում են նաև սոցիալական խնդիրներ։ Ի վերջո, հազարավոր արտադրողներ միանգամից հայտնվում են անելանելիության մեջ՝ վարկային պարտավորություններով, փչացող ապրանքով, մատակարարման կասեցված պայմանագրերով և անորոշությամբ։ Մյուս կողմից էլ՝ այս ամենը ավելի լայն խնդրի մաս է կազմում և վկայում է համակարգային ձախողման մասին՝ տնտեսության պլանավորման, արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի, վերահսկողության մշակույթի և բիզնեսի պաշտպանվածության ուղղություններով։Հայաստանի տնտեսության աղետալի վիճակը բացատրվում է նաև նրա՝ ռուսական շուկայից գերակա կախվածությամբ։ Սակայն այդ կախվածությունը այդպես էլ չի վերածվում կայուն առևտրային համագործակցության, քանի որ համապատասխան պետական օղակները չեն կարողանում ստեղծել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են փոխադարձ վստահության, ստանդարտների պահպանման և երկարաժամկետ փոխգործակցային ռազմավարության կիրառման համար։

Մյուս կողմից՝ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների խաթարումը և դրա անընդհատ կրկնվող բնույթը Հայաստանի տրանսպորտային քաղաքականության առաջնագծում պետք է դիտարկվի որպես ռազմավարական հարց։ Այն առանցքային դերակատարություն ունի ոչ միայն Հայաստանից արտահանման կազմակերպման, այլև կարևոր նշանակության հումքի ու ապրանքների ներմուծման համար։ Օրինակ՝ վերջին շրջանում Վրաստանից եկող ճանապարհով հեղուկ գազով բեռնված բեռնատարների համար խոչընդոտներ են ստեղծվել, ստուգումներ, անվտանգության հետ կապված խնդիրներ և այլն։ Իսկ Հայաստանում հեղուկ գազի սակավության պայմաններում դրա գինը սկսեց շեշտակի աճել։ Բնականաբար, հեղուկ վառելիքի ցանկացած տեսակի շեշտակի թանկացումն ազդում է նաև ողջ տնտեսության վրա։

Եթե երկիրն իր համար չի ստեղծում երաշխավորված միջանցքներ ու տարանցիկ հնարավորություններ, ապա տնտեսական զարգացման կամ արտահանման դիվերսիֆիկացիայի մասին որևէ խոսք անիմաստ է։ Այս հարցում ևս պետական մարմինների անգործությունն ուղղակի տագնապալի է։ Չկան լուծումներ, չկան փոխարինող ուղիներ, չկան ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների բարելավման համար՝ Հայաստանի տարածքում կամ դրանից դուրս։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում