Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ամերիկյան առաջարկը նոր աղետ է դառնալու

Ճանապարհների ապաշրջափակման ամերիկյան ծրագիրը, որ ներկայացրել է նախագահ Թրամփի վարչակազմը, ամենևին էլ ինքնիշխանության մասին չէ, այլ, ընդհակառակը, Հայաստանի ինքնիշխանության՝ կոնկրետ, շոշափելի նվազեցման։ Օրերս օկուպացված Ստեփանակերտում կայացած մեդիաֆորումում Իլհամ Ալիևի լկտիացմանն ի պատասխան հայկական կողմն արձագանքել է միայն 2 օր անց, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, թե Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լինի երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքով։

Ալիևը հայտարարել էր, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» ադրբեջանցիները հայ սահմանապահների երես չպետք է տեսնեն, իսկ Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից Ադրբեջան»։ Նազելի Բաղդասարյանը պնդում է, թե նման պահանջ չի քննարկվել որևէ բանակցություններում, և Ալիևի հայտարարությունը քննարկումների տրամաբանությունից դուրս է։ «Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչն ընդունելի չի կարող լինել և հակասում է մինչ այդ տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն և տառին»,- հայտարարել է Նազելի Բաղդասարյանը, նշել, թե Ադրբեջանը Նախիջևանին կապող այդ ճանապարհի անցակետում քաղաքացիների և նրանց ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը չի կարող չստուգվել, Հայաստանն էլ չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ինչ բեռներ են անցնում։

Գրեթե բոլորը վստահ են, որ Փաշինյանի խոսնակն այս դեպքում ստում է, Նիկոլ Փաշինյանն էլ համաձայնությունը տվել է Ալիևի հայտարարություններին։ Ինչ-որ պահի, դա պարզապես դեմ են տալու Հայաստանի հասարակությանը։ Իսկ Ալիևն օգտագործում է Թրամփի հետ ունեցած իր մտերմությունը՝ Միացյալ Նահանգների մոտ նոր դիվիդենտներ հավաքելու, միջանցքի բացումն էլ ամերիկյան վերահսկողությամբ՝ Վաշինգտոնի վրա վաճառելու համար։

Ի դեպ, Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում կիսվել է Ալիևի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած ելույթով, որտեղ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն էր հայտնում Թրամփին՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին աջակցության համար, նշում, որ նա միակ ԱՄՆ նախագահն է, ով պատերազմներ չի սկսել, այլ օգնում է դրանք ավարտել։

Աննա Վարդանյան