Փաշինյանը փորձում է հետքայլ անել. Եկեղեցու դեմ արշավանքը կարող են չեղարկել
Եկեղեցու դեմ արշավելու համար, Փաշինյանը ցանկանում է օգտագործել պետական ողջ ռեսուրսը, Էջմիածին հանրահավաքի տանել քաղաքապետարանների, թաղապետարանների աշխատակիցներին, դպրոցների անձնակազմերին, ընդհուպ երեխաների ծնողներին։ Այդ գործողության ողջ պատասխանատվությունը դրված է վարչապետի աշխատակազմի ղեկավար, տխրահռչակ Արայիկ Հարությունյանի վրա։ Մեր տեղեկություններով, վերջինս Փաշինյանին զեկուցել է, որ առանձնակի որևէ հաջողությունների այդ առումով չեն հասել։ 1-2 դպրոցների տնօրեններ, որոնք հանդգնել էին հաջակցություն հայտնել սոցիալական ցանցերում Փաշինյանի եկեղեցու դեմ արշավին, այնպիսի քննադատությունների տարափի տակ են հայտնվել, որ ստիպված են եղել հանգստանալ։
Մի քանի դպրոցներում, ըստ մեր աղբյուրների, վերջին օրերին ծնողական ժողովներ են եղել, որոնց շատ քիչ մարդիկ են մասնակցել՝ հաշվի առնելով արձակուրդային սեզոնը, իսկ մասնակիցներն էլ տնօրեններին տեղեկացել են, որ ոչ միայն չեն մասնակցելու նման արշավի, այլև, եթե իրենց փորձեն ստիպել, երեխաներին կհանեն դպրոցներից։ Լուրջ դժգոհություն կա նաև պետական համակարգի այլ օղակներում։ Հասարակությունը չի ցանկանում թաթախվել Փաշինյանի ապազգային այս հանցագործության մեջ և, ըստ էության, լավագույն դեպքում Փաշինյանը կարողանա հավաքել մի քանի հազար մարդ՝ ուժերի գերլարումով, այն էլ իրավապահներ, հաստիքային գործակալներ կամ էլ իր ամենամոլի զոմբիներին ու որոշ աղանդավորների։
Թեպետ վերջիններիս մասով այնքան էլ մեծ վստահություն չկա։ Աղանդավորական կազմակերպություններն էլ հասկանում են, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ դուրս գալու դեպքում իրենք էլ հայտնվելու են թիրախում, ուստի չեն ցանկանում աջակցել Փաշինյանին։ Մեր տեղեկություններով, նույնիսկ քննարկվում է Էջմիածնում կայանալիք այդ հանրահավաքը տեղափոխելու կամ էլ սուսուփուս չեղարկելու հարցը։ Փաշինյանը հայտնվել է ցայտնոտի մեջ, չգիտի, թե ինչպես վարվի, և այժմ ուղիներ է մտմտում դուրս գալու փակուղային իրավիճակից։ Հայ առաքելական եկեղեցին էլ իր բավական զուսպ կեցվածքով ավելի է խորացնում Փաշինյանի վախերը։
Մարինե Սարգսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան