Եկեղեցու վարկանիշն աճել է. արձանագրել են ամերիկացիները
Մինչ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գրոհել Վեհարանը և հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին, Հայ առաքելական եկեղեցու շուրջ շարքերն ավելի են բյուրեղանում և ընդլայնվում։ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը հունիսի վերջին հեռախոսային հարցում է իրականացրել, որի ցուցանիշները շոկային կարող է լինել իշխանության ներկայացուցիչների համար։ Փաշինյանը փորձում է հասարակությանը մղել եկեղեցու դեմ, կուսակրոնության և այլ հարցերով վարկաբեկել եկեղեցականներին, բայց փոխարենը ստացել է եկեղեցու երբևէ ունեցած ամենաբարձր աջակցության մակարդակը։
Ըստ ՄՀԻ-ի՝ հարցվածների 58 տոկոսն իր գոհունակությունն է հայտնել եկեղեցու աշխատանքի նկատմամբ, դժգոհություն՝ միայն 35 տոկոսը, և այն էլ ընդհանրապես դժգոհները միայն 24 տոկոս են։ Նախորդ տարվա հարցման համեմատությամբ եկեղեցու նկատմամբ վստահությունը 10 տոկոսով աճել է, փոխարենը շոշափելի նվազել է «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ վստահությունը։ Հայ առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է 18-35 տարեկան հայաստանցիների շրջանում (ավելի քան 70 տոկոս), ինչը վկայում է, որ հասարակության առավել ակտիվ և գործունյա շերտը կանգնած է Հայ առաքելական եկեղեցու կողքին։
Փաշինյանը մտմտում է բողոքի գործողություններ սկսել Էջմիածնում ընդհուպ գրոհով վերցնել Վեհարանը, նրա այս գործողությունը կարող է դառնալ իր իսկ պաշտոնանկության սկիզբը, հասարակությունը որևէ կերպ կողմ չէ Փաշինյանի կատարած արարքներին և դա անգամ փաստում են Փաշինյանի ամերիկյան գործընկերները։
Թինա Մամյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան