Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Եթե կառավարությունը չկատարի արբիտրաժի որոշումը, առնվազն երեք հետևանք է լինելու Հայաստանի համար»

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել ՀԷՑ-ի մասով, և փաստացի արգելել է Հայաստանի Հանրապետությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները, որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ իր համար սպասելի էր այս որոշումը։

«Հայաստանի կառավարությունը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը սկսեց Սահմանադրության 60-րդ հոդվածի կոպիտ խախտումով, իսկ նման դեպքում ակնհայտ էր, որ գործը հասնելու է արբիտրաժային դատարան, ինչը և տեղի ունեցավ։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը միջանկյալ որոշում է կայացրել, սա դեռևս գործի քննությանն առնչվող որոշումը չի։ Այն որոշել է, որ մինչև բուն գործի քննությանն անցնելը, պետք է պահպանվի այն վիճակը, որը գոյություն է ունեցել։

Այսինքն՝ կառավարությանն արգելել է նոր օրենքները գործի դնել և կառավարիչ նշանակել, կառավարությանն արգելել է նաև այս ընթացքում բռնագանձել ՀԷՑ-ի գույքը։ Ու սա շատ սկզբունքային, կարևոր որոշում է, Հայաստանի կառավարությունը պարտավորված է այն կատարել։ Դա ցանկություն չի, դա պարտավորություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սուրենյանցը։

Ընդգծում է՝ այս որոշման վերաբերյալ կառավարության պատասխանը շատ խոցելի է։ «Հղում են անում պետական անվտանգությանը, ազգային օրենսդրությանը։ Սա շատ թույլ փաստարկ է, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ մեկ այլ դեպքում Փաշինյանն ասում է՝ եթե հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագիրը» չհամապատասխանի Սահմանադրությանը, այն կփոխենք։ Հիմա ազգային օրենսդրությանն է հղում անում։ Ուզում եմ հիշեցնել, որ միջազգային պարտավորությունները, ինչպիսին է նաև արբիտրաժի որոշումը, գերակա են ազգային օրենսդրության հանդեպ։ Հետևաբար՝ այս դեպքում պարտավոր են կատարել արբիտրաժի որոշումը»,-նշում է մեր զրուցակիցը։ Քաղաքագետն ասում է՝ եթե կառավարությունը չկատարի այս որոշումը, առնվազն երեք հետևանք է լինելու Հայաստանի համար։

«Առաջին՝ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող տույժեր են լինելու։ Երկրորդ՝ հնարավոր է, որ սառեցվեն Հայաստանի Հանրապետության՝ արտերկրում գտնվող ակտիվները։ Երրորդ՝ սա հանգեցնելու է Հայաստանի ներդրումային վիճակի վատթարացմանը և Հայաստանի քաղաքական «իզգոյացմանը»։ Միակ տարբերակը, որով Փաշինյանը կարող է ստեղծված վիճակից դուրս գալ, բանակցային լուծումով՝ իր իսկ իշխանության արած սխալներն ուղղելն է։ Ժամանակ շահելը ոչինչ չի տալու Փաշինյանին։ Ժամանակ կարող է շահել, բայց դա երկրի քաղաքական իմիջի և ներդրումային գրավչության հաշվին է լինելու։

Միևնույնն է, արբիտրաժն իր որոշումից չի հրաժարվելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը պրոցեսը սկսել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի խախտումով։ Սա այնքան ակնհայտ է։ Բացի այդ, գոյություն ունի Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների պաշտպանության պայմանագիր, որը միջպետական պայմանագիր և միջազգային պարտավորություն է։ Սա ևս խախտել են։ Սրան են հղում արել Սամվել Կարապետյանն ու նրա ընկերությունը կամ ընտանիքը, երբ դիմել են միջազգային արբիտրաժին»,-եզրափակում է Սուրեն Սուրենյանցը։

Լուսինե Առաքելյան