Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ամերիկյան վարձակալի թուրքական ականջները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյունիքի տարածքով անցնելիք ադրբեջանա-թուրքական տարանցիկ միջանցքի հարցը, ինչն Ադրբեջանը կոչում է «Զանգեզուրի միջանցք», դեռևս լուծում չի ստացել։

Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են տալ այդ միջանցքին փաստացի արտատարածքային կարգավիճակ, իսկ հայկական իշխանությունները, որոնք սովորաբար պատրաստ են զիջումների Բաքվին, դեռ չեն կողմնորոշվել՝ ինչպես թեման ընտրողներին հրամցնել։ Ակնհայտ է, որ միջանցքը՝ այն տեսքով, ինչպես պահանջում է Ադրբեջանը, Հայաստանի ինքնիշխանության կորստի գործընթացի միանշանակ սկիզբ է, ինչը շատ լավ գիտակցում է հայկական հասարակությունը։ Հայաստանի ղեկավարության փորձերը՝ ներկայացնել Ադրբեջանը որպես բարեկամական, գրեթե եղբայրական երկիր, որը ոչ մի վատություն չի ցանկանում անել Հայաստանին, բախվում են Բաքվի իշխանությունների և ԶԼՄ-ների բուռն հռետորաբանությանը, իսկ վերջնական հաշվով՝ իրականությանը, որը կարող են հաստատել Ադրբեջանից տուժած բազմաթիվ հայ ընտանիքներ։

Սակայն Էրդողանը ներկայացրել է «ստեղծարար» լուծում՝ թաքնվել ամերիկյան մասնավոր վարձակալողի հետևում։ Ինչպես հաղորդում է Middle East Eye-ն՝ հղում կատարելով բանակցություններում ներգրավված աղբյուրներին, այս առաջարկը՝ ամերիկյան լոգիստիկ ընկերության ներգրավմամբ, առաջին անգամ ներկայացվել է հենց Թուրքիայի կողմից, և այն բարձրաձայնել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ վերջին բանակցությունների ժամանակ։

Այս քայլը կարող է արտաքուստ չափազանց շահավետ թվալ. կձևավորվի տպավորություն, որ ԱՄՆ-ը ակտիվորեն ներգրավվում է, ինչը հայկական հասարակությանը կարող է հանգստացնել՝ իբր հենց Ամերիկան է եկել հոգ տանելու Հայաստանի մասին։

Հայերին կարող է դուր գալ այն պատրանքը, թե Թուրքիան հեռացվել է այս հարցից, իսկ ԱՄՆ-ը հետաքրքրված է մեր տարածաշրջանով։ Բացի դա, ԱՄՆ-ի հեղինակությունը ազդեցություն կունենա նաև Ռուսաստանի վրա, որը փորձում է պաշտպանել միջանցքի իր տեսլականը, որն, ըստ թուրքերի, չի բավարարում թուրքական շահերը ու պարունակում է չափազանց շատ պրոհայկական տարրեր, որոնք Թուրքիայի կողմից դիտարկվում են որպես... հնացած։

Այս «մոգական վարձակալի տարբերակը» պաշտոնապես ներկայացրել է ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում՝ Թոմաս Բարրոքը։ Ստացվեց այնպես, որ Փաշինյանի կառավարման արդյունքում Հայաստանն այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ նրա ճակատագիրը որոշվում է Թուրքիայի տարածքում։ Մամուլում իսկույն ծավալվեցին քննարկումներ՝ ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության մասին, թե դա ինչով կարող է լավ կամ վատ լինել, ովքեր կշահեն, ովքեր՝ կտուժեն, ինչպես կազդի տարածաշրջանային այլ խաղացողների վրա։ Ոմանք այնպես են ներկայացնում, ասես միջանցքի վերահսկողը փոխվում է։

Իրականում ոչինչ չի փոխվում։ ԱՄՆ-ը չի ավելացնում իր տարածաշրջանային ներկայությունը. նախկինի պես ներկայություն կունենա Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու միջոցով։ Միջանցքի վարձակալումը մասնավոր ամերիկյան ընկերության կողմից (ոչ պետական կառույցի), Թուրքիայի նախաձեռնությամբ, չի դարձնում ԱՄՆ-ին շահագրգիռ կողմ թյուրքական կողմի և Հայաստանի միջև առաջացող հնարավոր հակամարտությունում և չի ապահովելու Հայաստանի պաշտպանվածությունը թյուրքական էքսպանսիայից և ինքնիշխանության կորստից։ Սա ընդամենը մարտահրավերի թմրեցման միջոց է՝ նախքան հերթական անդամահատություն։

Հայաստանի համար նախատեսվում է, որ այն լինի ոչ թե տարածաշրջանային կենտրոն, այլ տրանզիտային գոտի՝ թուրքերի համար, երկիր, որն անգամ չի ունենալու իրավունք իմանալու, թե ինչ է տեղափոխվում իր տարածքով։ Իսկ երբ հայերը փորձեն բարձրացնել ձայնը, իշխանությունը ինքնավստահ կպատասխանի, որ նախագիծը ամերիկյան է, հետևաբար՝ այն անքննելի է։

Այսինքն, մենք սպասում ենք կապերի խորացման ԱՄՆ-ի հետ, իսկ իրականում կստանանք ադրբեջանական բեռնատարներ Սյունիքում, որոնք չենք կարող ստուգել։

Ցանկալի կլիներ, որ հայ հասարակությունը հստակ արձագանքեր այս ակնհայտորեն պրոթուրքական քաղաքականությանը, և հասկանար, որ Փաշինյանի ղեկավարությունը շարունակում է գործել Թուրքիայի շահերի ուղղությամբ։ Որքան էլ փորձեն իշխանությունները քողարկել իրենց պրոթուրքական կեցվածքը, յուրաքանչյուր դիմակի տակից ցցված են թուրքական ականջները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում