Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Պաշտպանության նախկին նախարարն զգուշացնում է՝ մենք էլ գալիս ենք հեղափոխություն անենք, բայց Նիկոլ Փաշինյանին փոխելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ լսում ես այդ մարդուն՝ առանց հոգու, առանց հավատքի, պարզապես անգիր արած խոսքերով փորձում է ներկայանալ ժողովրդի առաջ, քեզ մի բան է մնում՝ նայես այդ մարդու դեմքին ու հասկանաս՝ այդ աչքերի հետևում մարդ չկա։ Սատանան էլ անգիր գիտի Աստվածաշունչը։ Բայց դա չի դարձնում նրան Աստծո ծառա։ Նման կարծիք է հայտնում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ու նրա՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին, ու հավելում, որ այսօր մեր աչքի առաջ փորձում են պղծել ամենաարժեքավորը՝ մեր հավատը, մեր եկեղեցին։

Նրա կարծիքով, այսօրվա իշխանությունները վաղուց են անցել բոլոր կարմիր գծերը. «Ոչ միայն անցել են, այլև այդ գծերը վաղուց ջնջել են իրենց քարտեզներից։ Եթե ասում ես՝ քաղաքացի եմ, գնում եմ արձակուրդ, ո՞ւր ես գնում՝ Էջմիածինը գրավելո՞ւ։ Այսինքն, մենք էլ ենք քաղաքացի, գանք քո նստավայրը գրավե՞նք։ Այսքան ինքնավստահ ու ցինիկ հնարավո՞ր է լինել»:

Կարապետյանը նաև անդրադառնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային: «Եթե դու տվել ես այդ միջանցքը, մենք աչք չենք հասցնի թարթել, Ադրբեջանը արդեն այնտեղ կլինի՝ դիրքավորված։ Հետո էլ կասեք՝ իբր համաձայնեցված էր, վերահսկվող էր։ Դա ո՞նց եղավ, որ առանց որևէ բախման զիջվեց։ Եվ հետո՝ մենք տեսանք, թե ինչ եղավ մարտի 1-ին, երբ այդ մարդը մեքենաներ էր վառում, խանութներ թալանում։ Հիմա ի՞նչ իրավունքով է նա խոսում խաղաղությունից»,-ասում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, ապա, գեներալմայորի խոսքերով, բոլորս պիտի պաշտպանենք Եկեղեցին. « Ասում է՝ քաղաքացի եմ, գնում եմ Կաթողիկոս փոխեմ։ Ա՛յ քեզ բան։ Թող մի հատ էլ տեսնենք՝ Հայաստանում քանի սատանիստ կա, քանի զոմբի կա։ Հասկանալի է, որ հասել ենք մի կետի, որտեղ էլ վերապահում լինել չի կարող։ Ոչ մի քայլ հետ՝ սա է զինվորականի դիրքորոշումը։ Մեր Եկեղեցին հայության սուրբ խորհրդանիշն է։ Ու մենք պիտի պաշտպանենք նրան։ Իսկ եթե ինքը ասում է՝ 2018-ին հեղափոխություն արեցի, հիմա էլ գնում եմ հեղափոխություն անեմ Եկեղեցում, մենք էլ ասում ենք՝ մենք էլ ենք գալիս հեղափոխություն անենք, բայց արդեն քեզ փոխելու համար»։

Իսկ ի՞նչ է պետք դրա համար: «Դիմադրություն։ Կազմակերպված, վճռական դիմադրություն։ Մենք՝ զինվորականներս, չենք վախենում դատվելուց։ Ես անձամբ չեմ գալիս Հայաստան նրա օրակարգն իրականացնելու։ Ես գալիս եմ պաշտպանելու մեր ազգային արժանապատվությունը։ Եվ եթե պետք լինի, կգնամ ու կխփեմ ոչ թե մարդկանց, այլ այդ թունավոր գաղափարներին։ Մենք չենք փախչելու, չենք լռելու, չենք նահանջելու։ Ոչ մի քայլ հետ»,-ամփոփում է պաշտպանության նախկին նախարարը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում