Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ցանկանում, այլ միայն իր պահանջների կատարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը։ Իսկ ամերիկյան կողմը փորձում է ցույց տալ, թե իրենք ջանքեր են գործադրում այս ուղղությամբ։ Դրա շրջանակներում էլ Դոնալդ Թրամփը նշում է, թե իրենց հաջողվել է Հարավային Կովկասում հրաշք գործել: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ նախագահը փորձում է տարբեր տարածաշրջաններում իրեն դիրքավորել խաղաղություն կառուցողի դերում։ Ընդ որում, ամերիկյան կողմին շատ քիչ է հետաքրքրում, թե հակամարտության կողմերից որ մեկն ավելի շատ զիջումների կգնա, կարևորը՝ ինքը կարողան ցույց տալ, թե խաղաղությանն ուղղված իր ջանքերն արդյունքներ են տալիս։

Բայց դեռ շատ մեծ հարց է՝ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես խաղաղության հասնելու ճանապարհի՞ն են, թե՞ դա ուղղակի բլեֆ է։ Համենայն դեպս, Ադրբեջանից հնչող հայտարարություններն ու գործողություններն այլ իրավիճակի մասին են վկայում։ Առաջին հերթին Բաքուն ամեն անգամ ցույց է տալիս, որ չի հրաժարվել իր «ավանդական» պահանջներից, ավելին՝ դրանք անընդհատ ավելացնում է։ Նույնիսկ Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, որը գնահատվում է որպես կառուցողական, Բայրամովը խոսում է այն մասին, թե Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած «պարտավորությունները», որոնց մեջ է մտնում Սահմանադրությունը փոխելը։ Իսկ Ալիևը խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ թերևս առաջին անգամ առանց այլևայլությունների, ուղիղ նշելով, որ այդ ճանապարհը պետք է վերահսկվի հենց Ադրբեջանի կողմից, քանի որ այդտեղով անցնող ադրբեջանցիները հայ սահմանապահի երես չպետք է տեսնեն։ Այս հայտարարությունից միայն երկու օր անց ՀՀ վարչապետի խոսնակը հանկարծ որոշեց արձագանքել, թե Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լինի երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքով։ Այնպիսի տպավորություն է, թե հայկական կողմը Աբու Դաբիի հանդիպման ժամանակ «համաձայնել» է «Զանգեզուրի միջանցքի»՝ Ադրբեջանի կողմից արված առաջարկին, այլապես արձագանքը կարող էր շատ ավելի շուտ ու կոշտ լինել։ Իսկ, ընդհանրապես, ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ «հերքող» հայտարարություններին, ապա ժամանակի ընթացքում համոզվել ենք, որ դրանք անգամ լումայի արժեք չունեն, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ ՀՀ իշխանությունները տարբեր հայտարարություններ են արել, բայց իրական կյանքում կատարել են ամբողջովին դրա հակառակը։

Այս թեմայի առումով ուշագրավ է ամերիկացիների հետաքրքրությունը և ճանապարհը 100 տարով վարձակալելու առաջարկը։ Լիովին անհասկանալի է, թե ինչու պետք է ամերիկացիները վարձակալեն Սյունիքով անցնող ճանապարհը և անվտանգություն ապահովեն ադրբեջանցիների համար, սակայն Ադրբեջանով անցնող ճանապարհները, որոնցով կարող են անցնել հայերը, ամերիկացիներին արտապատվիրակելու մասին որևէ խոսք անգամ չկա։ Այլ կերպ ասած՝ չի պահպանվելու փոխադարձության սկզբունքը։ Սյունիքով անցնող ճանապարհը կբացվի ադրբեջանցիների համար, իսկ հայերի համար Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհները կմնան փակ, քանի որ ոչ ոք դրանցով տեղաշարժվելու համար երաշխիքներ չի տրամադրի։ Փաստացի ոչ միայն կխախտվի Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը, այլև մեր երկիրն ավելի խոր շրջափակման ու մեկուսացման մեջ կհայտնվի, հատկապես երբ կտրվի Իրանի հետ մեր ունեցած հարավային սահմանը։

Դրա համար էլ այս օրերին Թեհրանից հայտարարություններ են հնչում, որ իրենք դեմ են միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ Ու կոնկրետ մտահոգություն իսկապես կա, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարող է փորձել գրավել Սյունիքը։ Ադրբեջանը մեծապես շահագրգռված է, որ Իրանը թուլանա ու ընդունակ չլինի «Զանգեզուրի միջանցքի» հարցում դիմադրել, ու իրենք հնրավորություն ստանան Սյունիքի ուղղությամբ գործողություններ իրականացնել։ Պատահական չէ, որ Իրանի դեմ Իսրայելի կողմից հարվածներ են եղել նաև հենց Ադրբեջանի տարածքից։ Այսինքն, ադրբեջանական կողմը կոնկրետ օգնություն է ցուցաբերել Իսրայելին։ Իսկ վերջին շրջանում կրկին ակտիվացել են այն խոսակցությունները, որ Իսրայել-Իրան նոր բախում կարող է տեղի ունենալ։ Այս ֆոնին իրանական լրատվական խողովակներով տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանը ամրաշինական աշխատանքներ և ծանր ռազմական տեխնիկայի կուտակումներ է իրականացնում Իրանի հետ սահմանի երկայնքով։

Միաժամանակ, այն պարագայում, երբ Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, այլ իր պահանջների հետևողական կատարում, փորձում է հակաիրանական ու հակառուսական հողի վրա սիրաշահել Արևմուտքին։ Թերևս դա է պատճառը, որ Արևմուտքում ոչ միայն աչք են փակում Ալիևի ռեժիմի՝ Արցախում իրագործած պատերազմական ու ցեղասպանական հանցագործությունների առաջ, այլև նույնիսկ նրան գործընկեր են դիտարկում։ Պատահական չէ, որ Շուշիի մեդիաֆորումի ժամանակ իր ունեցած ելույթում Ալիևը կոնկրետ քծնում էր Դոնալդ Թրամփին, իսկ վերջինս էլ սոցցանցի իր էջում տարածում էր պատերազմական հանցագործի ելույթի այդ հատվածը։ Սա մի երևույթ է, որ իրոք պատիվ չի բերում ԱՄՆ նախագահին։ Առնվազն պատիվ չի բերում...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում