Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին

Իդրամն ու IDBank-ը մասնակցում էին ամռան ամենասպասված միջոցառումներից մեկին՝ Sevan Startup Summit-ին։ Իդրամը միջոցառման վճարային պաշտոնական գործընկերն էր, իսկ IDBank-ը՝ Transformer Partner-ը։ 

Իդրամի թիմը հուլիսի 22-ին մի քանի ժամ հատուկ տաղավարում իրականացնում էր մենթորշիփ։ Իդրամի մասնագետները հանդիպում էին ստարտափերի հիմնադիրների և թիմերի հետ, կիսվում Ընկերության հաջողության փորձով, պատասխանում հարցերին ու կիսվում գործնական խորհուրդներով։ 

Կորպորատիվ բիզնես գործընթացների և թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանի խոսքով՝ Իդրամն էլ իր գործունեությունը սկսել է որպես ստարտափ, սակայն այսօր Հայաստանի առաջատար վճարային համակարգն է․ «Այսօր մենք կարևորում ենք սեփական փորձով կիսվելը նույն ճանապարհը սկսող ստարտափերի հետ։ Այս հանդիպումներին էլ պատմեցինք, օրինակ, ինչպես ձևավորել վաճառքի արդյունավետ համակարգեր և կառավարել դրանք, ինչպես նաև ստարտափի զարգացմանը զուգահեռ ադապտացնել վաճառքը տարբեր փուլերին», - ասաց Հայկ Մուրադյանը։ 

Բիզնես կարևորության և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանն էլ հավատացած է, որ Իդրամն այսօր լավ օրինակ է, թե ինչպես ստարտափը կարող է դառնալ մեծ ու կայուն բիզնես Հայաստանում․ «Ձևավորել ենք բավականին մեծ էկոհամակարգ և Հայաստանում վճարային համակարգը տանում ենք մեր հետևից։ Պատահական չէ, որ այսօր մեզ ընտրում են 25․000-ից ավելի գործընկերներ, վստահում են և մշտապես համագործակցում տարբեր նախագծերի շրջանակներում։ Անցնելով նույն ճանապարհը՝ հասկանում ենք, որ սեփական փորձով գործնական խորհուրդները շատ կարևոր են և օգնում են ընկերություններին որոշ փուլեր անցնել ավելի արագ ու խնդիրները լուծել առանց լուրջ բարդությունների», - ասաց Ալբերտ Թունյանը։ 

Հանդիպումներն անցնում էին արդյունավետ քննարկումներով, փորձի փոխանակմամբ ու նոր՝ արժեքավոր ծանոթություններով։ Sevan Startup Summit-ին Իդրամն ու IDBank-ն ունեն գեղեցիկ բրենդավորված տաղավար, որտեղ թիմի անդամները մասնակիցներին պատմում են պրոդուկտների և նորությունների մասին։ Իդրամն ունի նաև փոքրիկ անակնկալ․ մեկ օրվա ընթացքում տեղում 3 Իդրամ QR վճարում կատարած հաճախորդները կկարողանան մասնակցել ֆիլմի ցուցադրությանն ու երեկոյի ժամանցը տարբերվող կազմակերպել։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ