Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Իշխանությունը դատական շոուների է պատրաստվում

Կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբանները արդեն մեկ տասնյակից ավելի հայցեր են ներկայացրել մի շարք քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների դեմ՝ վիրավորանքի և զրպարտության հոդվածներով։ Գալստանյանի փաստաբանների խոսքով՝ առաջիկայում այդ հայցերի թիվը կարող է ընդլայնվել, ընդհուպ անցնել 100-ից։ Գրեթե բոլոր դեպքերում, երբ իրենց պաշտպանյալի հասցեին վիրավորանք է հնչել, փաստաբանները մտադիր են գնալ և հայցերով մտնել դատարան։

Գործող իշխանություններն էլ որոշել են նույն կերպ պատասխանել Բագրատ Սրբազանին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե նախաձեռնում է խմբային հայց Բագրատ Գալստանյանի դեմ։ «Այսօր բազմաթիվ քաղաքացիներ ու նաև հանրային գործիչներ, ում դատի է տվել Բագրատ Գալստանյանը, միացել են ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար խմբային հայց ներկայացնելու առաջարկիս»,- նշել է Անահիտ Ավանեսյանը, իսկ մի շարք հայտնի իշխանամետ գործիչներ ցանկություն են հայտնել միանալ այս հայցին։

Ըստ էության, բոլոր այս դեպքերը դառնալու են հերթական դատական ֆարսը և կրկին իշխանություններին հնարավորություն են տալու շոու անելու, առավել ևս, որ գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, մտադիր են լռեցնել իրենց ընդդիմադիրներին ոչ միայն մամուլով, ձերբակալումներով և բռնաճնշումներով, այլ նաև դատական կարգով։ Իհարկե, ընդդիմադիր քաղաքական գործիչները, կալանավորված արքեպիսկոպոսները պաշտպանության այլ տարբերակ չունեն, բացի դատական հայց ներկայացնելը։ Մինչդեռ գործող իշխանությունների ներկայացուցիչների այս արարքները որևէ տրամաբանությամբ չեն ենթարկվում։ Առավել ևս, որ բոլորին էլ հայտնի է, հենց իրենք են վիրավորական արտահայտություններ արել իրենց ընդդիմախոսների հասցեին, վիրավորել ու զրպարտել, դեռ մի բան էլ կալանավորել և զնդանը նետել, այժմ էլ փորձում են նոր շոուներով ընդհանրապես լռեցնել այդ մարդկանց, ինչը, նշենք, բավականին բարդ է լինելու իրենց դեպքում, քանի որ ի վերջո հասարակությունը գիտի, թե ո՞վ է իրական ահաբեկիչը և ո՞վ էր ահաբեկում սեփական ժողովրդին։

Անուշ Մելիքյան